1. Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի՛րելիք, սրբեսցո՛ւք զանձինս մեր յամենայն պղծութենէ մարմնոյ եւ հոգւոյ. կատարեսցո՛ւք զսրբութիւն ահի՛ւն Աստուծոյ:
2. Տարա՛յք մեզ, զի ո՛չ ումեք մեղաք, եւ ո՛չ զոք եղծաք, եւ ո՛չ զոք զրկեցաք:
3. Ո՛չ եթէ ի դատապարտութիւն ինչ ասեմ. քանզի յառաջ իսկ ասացի, եթէ ի սրտի մերում կայք՝ ի կեա՛լ եւ ի մեռանե՛լ ընդ ձեզ:
4. Բազո՛ւմ համարձակութիւն է ինձ առ բազո՛ւմ պարծանք են ինձ վասն ձեր. լի՛ եմ մխիթարութեամբ. առաւելեա՛լ եմ ուրախութեամբ յամենայն նեղութիւնս մեր:
5. Քանզի յորժամ հասաք մեք ի Մակեդոնիա, եւ ո՛չ միով իւիք հանգիստ գտաւ մարմնոյ մերում, այլ յամենայնի՛ նեղեալք. քանզի արտաքոյ մարտք՝ եւ ի ներքոյ արհաւի՛րք:
6. Այլ որ մխիթարէն զխոնարհս, մխիթարեա՛ց զմեզ Աստուած ի գալստեանն Տիտոսի:
7. Ո՛չ միայն ի գալստեան նորա, այլ եւ ի մխիթարութեանն զոր մխիթարեցաւ նա ի ձեզ, ի պատմել մեզ զանձուկն ձեր, զողբո՛ւմն ձեր, զնախանձն ձեր վասն իմ, մինչեւ առաւել ուրախ լինել ինձ:
8. Զի թէ եւ տրտմեցուցի զձեզ թղթովն՝ ո՛չ զղջանամ, թէպէտ եւ զղջացեալ էի: Քանզի տեսանեմ՝ զի թուղթն այն թէ առ ժամանակ մի տրտմեցոյց զձեզ.
9. արդ ուրա՛խ եմ, ո՛չ զի տրտմիցիք՝ այլ զի յապաշխարութիւն տրտմեցարուք. քանզի տրտմեցայք դուք ըստ Աստուծոյ. զի մի՛ իւիք զրկիցիք ի մէնջ:
10. Զի որ ըստ Աստուծոյն տրտմութիւն է, ապաշխարութիւն ի փրկութիւն առանց զղջանալո՛յ գործէ. իսկ աշխարհի տրտմութիւն՝ մա՛հ գործէ:
11. Արդ՝ նոյնիսկ որ ըստ Աստուծոյն տրտմեցարուք, ո՞:րչափ ինչ փոյթ գործեաց ի ձեզ, կամ աղերս, կամ սաստ, կամ երկեւղ, կամ անձուկ, կամ նախանձ, կամ վրէժխնդրութիւն. քանզի յամենայնի ընծայեցուցէք զանձինս ձեր՝ սուրբս լինել յիրիդ յայդմիկ:
12. Ապա ուրեմն՝ թէ եւ գրեցի ես առ ձեզ, ո՛չ վասն ա՛յնորիկ որ զրկեացն, եւ ո՛չ վասն ա՛յնորիկ որ զրկեցա՛ւն. այլ վասն յայտնի՛ լինելոյ փութոյն ձերոյ որ վասն մեր՝ առ ձեզ առաջի Աստուծոյ:
13. Վասն այնորիկ մխիթարեա՛լ եմք ի վերայ մխիթարութեանն մերոյ. առաւե՛լ եւս խնդացաք ի վերայ խնդութեանն Տիտոսի. քանզի հանգուցեա՛լ էր հոգի նորա ի ձէնջ ամենեցունց:
14. Զի զինչ եւ պարծեցա՛յ առ նմա վասն ձեր, ո՛չ ամաչեցի. այլ որպէս զամենայն ճշմարտութեամբ խաւսեցաք ընդ ձեզ, նո՛յնպէս եւ պարծանքնմեր առ Տի՛տոս ճշմարի՛տ եղեն:
15. Նա՝ եւ գութք նորա առաւե՛լ եւս են ի քանզի յիշեցուցանէ՛ր մեզ զամենեցուն զձեր հնազանդութիւն. թէ ո՛րպէս ահի՛ւ եւ դողութեամբ ընկալարուք զնա:
16. Եւ արդ ուրա՛խ եմ, զի յամենայնի՛ համարձա՛կ եմ առ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: