1. Եղբարք, եթէ յանկա՛րծ ըմբռնեսցի ոք ի ձէնջ յինչ եւ իցէ յանցանս, դուք որ հոգեւորդ էք՝ հաստատեցէ՛ք զայնպիսիսն հոգւով հեզութեան. զգոյշ լինիցիք անձանց, զի մի՛ եւ դուք փորձիցիք:
2. Զմիմեանց բեռն բարձէ՛ք, եւ ա՛յնպէս կատարեցէ՛ք զաւրէնսն Քրիստոսի:
3. Եթէ համարիցի ոք լինել ինչ՝ եւ չիցէ, զա՛նձն իւր խաբէ:
4. Զգործ իւր կշռեսցէ իւրաքանչի՛ւրոք, եւ ապա անձի՛ն իւրում միայն պարծանս տացէ, եւ մի՛ առ ընկերաւն:
5. Զի իւրաքանչիւր ոք՝ զի՛ւր բեռն բառնալոց է:
6. Հաղորդութիւն արասցէ աշակերտն վարդապետին՝ յամենայն բարութիւնս:
7. Մի՛ խաբիք, Աստուած ո՛չ արհամարհի:
8. Զի զոր ինչ սերմանէ մարդ, զնոյն եւ հնձեսցէ՛: Որ սերմանէ ի մարմին իւր, ի մարմնոյ անտի հնձեսցէ՛ զապականութիւն. եւ որ սերմանէ ի հոգին, ի հոգւոյ անտի հնձեսցէ զկեա՛նսն յաւիտենից:
9. Այլ զբարիս գործել մի՛ ձանձրասցուք, զի ի ժամանակի՛ իւրում հնձեսցո՛ւք առանց լքանելոյ:
10. Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցո՛ւք զբարի՛ս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանի՛սն հաւատոյ:
11. Տեսէ՜ք՝ որպիսի գրով գրեցի առ ձեզ իմով ձեռամբ:
12. Զի որ միանգամ կամին բարեմարդի՛կ լինել մարմնով, նոքա ստիպե՛ն զձեզ թլփատե՛լ. միայն՝ զի մի՛ զխաչին Քրիստոսի զհետ երթայցեն:
13. Քանզի եւ որ թլփատեալքն իսկ են, նոքա զաւրէնսն ո՛չ պահեն. այլ կամին զի դուք թլփատեսջի՛ք, զի ձերո՛վ մարմնովդ պարծեսցին:
14. Այլ ինձ՝ քա՛ւ լիցի պարծել, բայց միայն ի խա՛չն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. որով ինձ աշխարհ ի խա՛չ ելեալ է, եւ ես աշխարհի:
15. Զի ո՛չ թլփատութիւն ինչ է, եւ ո՛չ անթլփատութիւն. այլ նո՛ր արարածս:
16. Եւ որ միանգամ այսմ կանոնի միաբան լինին, խաղաղութիւն ի վերայ նոցա եւ ողորմութիւն, եւ ի վերայ Իսրայէլի՛ն Աստուծոյ:
17. Այսուհետեւ աշխա՛տ ոք զիս մի՛ արասցէ. զի ես զչարչարա՛նս Քրիստոսի ի մարմնի իմում կրեմ:
18. Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ոգւոյդ ձերում ե՛ղբարք. ամէն: Առ Գաղատացիս՝ գրեցաւ ի Հռովմէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: