ՄՈՒՏՔ (Հ.Ք­յո­սե­յան)

­Ներ­կա ժո­ղո­վա­ծո­ւի խո­րա­գի­րը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նում ընդգրկ­ված միա­վոր­նե­րի բո­վան­դա­կութ­յամբ: Այն բաղ­կա­ցած է հայ ե­կե­ղե­ցա­կան մա­տե­նագ­րութ­յան մեջ մաս­նա­հա­տուկ հե­տաքրք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հետև­յալ նյու­թե­րից.

Ա. ­Խա­չի գյու­տը Ե­րու­սա­ղե­մում

Բ. Ս. Ե­ղի­շե վար­դա­պետ, ­Հե­սո­ւի և ­Դա­տա­վոր­նե­րի մեկ­նութ­յու­նը

Գ. ­Վար­դան Ար­ևել­ցի, ­Ճա­ռեր

Դ. ­Մեկ­նութ­յուն «­­Հայր մե­ր»-ի` Ս­տե­փա­նոս Ս­յու­նե­ցի, Ներ­սես ­Լամբ­րո­նա­ցի, ­Վար­դան Ար­ևել­ցի, ­Ղու­կաս ­Լո­ռե­ցի:

Ն­յու­թե­րի այ­սօ­րի­նակ ընտ­րութ­յունն ու աշ­խար­հա­բա­րի վե­րա­ծու­մը նպա­տակ ու­նի ըն­թեր­ցող­նե­րին ճա­շակ տալ հա­վատ­քի հու­շար­ձան­նե­րով այն­քան հա­րուստ ­Հայ միջ­նա­դա­րի հոգ­ևոր կե­ցութ­յան եր­կու կար­ևո­րա­գույն մար­զե­րի` սրբա­զան ա­վան­դութ­յան և­ աստ­վա­ծա­բա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Այս­պի­սի ժո­ղո­վա­ծո­ւի կազ­մու­մը լոկ ճա­նա­չո­ղա­կան նպա­տակ չի հե­տապն­դում, քան­զի ճա­նա­չո­ղու­թյամբ գո­հա­նալ նշա­նա­կում է թե­րի թող­նել հոգ­ևոր աշ­խա­տան­քը: Ըստ այսմ, ժո­ղո­վա­ծո­ւի նպա­տակն է ճա­նա­չո­ղութ­յան մի­ջո­ցով արթ­նաց­նել նիր­հող հոգ­ևոր բնազ­դը, ըն­թեր­ցո­ղին վե­րա­դարձ­նել այն, ինչ ա­նո­ղոք ժա­մա­նա­կը և­ ան­տար­բե­րութ­յուն սեր­մա­նող դա­րը խլել էին նրա­նից:

 

­Լայն ա­ռու­մով ներ­կա­յաց­ված բո­լոր նյու­թերն էլ այս կամ այն հա­րա­բե­րութ­յամբ վե­րա­բե­րում են սրբա­զան ա­վան­դութ­յա­նը: ­Սա­կայն Ա նյու­թը, թող որ ա­նուղ­ղա­կիո­րեն կապ­վե­լով աստ­վա­ծաշնչ­յան ի­րա­կա­նութ­յան հետ, սրբա­զան ա­վան­դութ­յու­նը ներ­կա­յաց­նում է ա­ռա­վել հա­րա­զա­տո­րեն` նրա ա­կուն­քին գտնվե­լով ան­հա­մե­մատ մո­տիկ: Այս են ցույց տա­լիս պատ­մա­կան փաս­տե­րը: Ինչ­պես հայտ­նի է, Կ­լավ­դիոս կայ­սեր (41-54թթ.) կնոջ Պ­րո­տո­նի­կե (կամ ­Պատ­րո­նի­կե) կայս­րու­հու կող­մից ­Հի­սու­սի խա­չը գտնե­լու մա­սին վի­պող զրույ­ցը մաս է կազ­մում ա­սո­րա­կան մա­տե­նագ­րութ­յան վա­ղա­գույն հու­շար­ձան­նե­րից մե­կի` «Ադ­դա­յի (­­Թա­դեո­սի) վար­դա­պե­տութ­յա­նե: Այն կյան­քի է կոչ­վել Գ դա­րում, «որ­պես աղբ­յուր ու­նե­նա­լով Եդե­սիա­յի փաս­տաթղ­թե­րը»[1], ո­րոն­ցում ար­ձա­նագր­ված են ե­ղել քրիս­տո­նեութ­յան ար­շա­լույ­սին տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Ս­րանց ար­ձա­գան­քը կա­րե­լի է հա­մա­րել հետև­յա­լը. Ք­րիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րից մե­կը` Ադ­դան դի­մե­լով Ե­դե­սիա­յի Աբ­գար ար­քա­յին ու նրա պա­լա­տա­կան­նե­րին պատ­մում է այն մա­սին, թե «ինչ կա­տար­վեց նրանց հետ, ով­քեր, ինչ­պես և դուք, ըն­դու­նե­ցին Ք­րիս­տո­սի­ն»: Իր ա­նու­նից նա պատ­մեց նաև Պ­րո­տո­նի­կեի մա­սին: Պ­րո­տո­նի­կե կայս­րու­հու պատ­մու­թյան վաղն­ջա­կա­նութ­յան ու հա­վաս­տիութ­յան մա­սին է վկա­յում այն փաս­տը, որ քրիս­տո­նեա­կան պատ­մագ­րութ­յան հայր Եվ­սե­բիոս ­Կե­սա­րա­ցին (+339թ.) իր Ե­կե­ղե­ցա­կան պատ­մութ­յան մեջ հի­շա­տա­կում է մինչ այդ ար­դեն լայ­նո­րեն շրջա­նառ­վող այդ պատ­մութ­յան մի տար­բե­րա­կը[2]: ­Տո­գոր­վե­լով Պ­րո­տո­նի­կեի Ե­րու­սա­ղե­մում ծա­վա­լած սխրա­կան բա­րե­պաշ­տութ­յամբ` Կ­լավ­դիոսն իր կայս­րութ­յան 9-րդ ­տա­րում (50թ.) Հ­ռո­մից ար­տաք­սում է Ք­րիս­տո­սին մեր­ժած և­ ա­նար­գած հրեա­նե­րին[3]: Պ­րո­տո­նի­կեի զրույ­ցի պատ­մա­կա­նութ­յու­նը հաս­տատ­վում է նրա­նով, որ այն վի­պա­կան անդ­րա­դարձն է Կ­լա­վի­դիոս կայ­սեր օ­րոք 46/47թ. գար­նա­նը Ե­րու­սա­ղե­մում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի: Ըստ Ա դա­րի հրեա պատ­միչ ­Հով­սե­պոս Ֆ­լա­վիո­սի վկա­յութ­յան, այդ տա­րում է ե­ղել Հ­րեաս­տա­նի սո­վը[4]: Այս տե­ղե­կութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է «­­Գործք ա­ռա­քե­լո­ց»-ի վկա­յու­թյա­նը, թե մեծ սով է եղել Կ­լավ­դիոս կայ­սեր օ­րոք (­­Գործք ա­ռա­քե­լոց ԺԱ 28): ­Սով­յալ­նե­րին օգ­նե­լու նպա­տա­կով Ա­դիա­բե­նի (Ե­դե­սիա) ­Հե­ղի­նե թա­գու­հին ի­րա­պես 46/47թ. այ­ցե­լել է Ե­րու­սա­ղեմ[5]: Ինչ­պես նկա­տում է ­Մով­սես ­Խո­րե­նա­ցին, այս ­Հե­ղի­նեն «հա­վատ­քով զար­դար­ված իր Աբ­գար ա­մուս­նու նման չհան­դուր­ժե­լով կռա­պաշտ­նե­րին (խոս­քը աք­սո­րա­վայ­րի` ­Խա­ռա­նի բնա­կիչ­նե­րի մա­սին է - Հ.Ք.) բնա­կա­կից լի­նե­լը» հե­ռա­նում է այն­տե­ղից, և Կլավ­դիոս կայ­սեր ժա­մա­նա­կով գնում է Ե­րու­սա­ղեմ: Իր գան­ձե­րը վա­ճա­ռե­լով` նա Ե­գիպ­տո­սից ցո­րեն է գնում և «բաշ­խում բո­լոր կա­րոտ­յալ­նե­րի­ն»[6]: Այ­սու պատ­մա­կա­նո­րեն վա­վե­րա­կան ­Հե­ղի­նեի ան­ձը, նկա­րա­գիրն ու բա­րե­պաշ­տա­կան ըն­թացքն իր վի­պա­կան ար­տա­ցոլքն է գտնում Պ­րո­տո­նի­կեի նկա­րագ­րի և­ ըն­թաց­քի մեջ: Պ­րո­տո­նի­կեի բա­րե­պաշտ ըն­թաց­քին ներ­դաշ­նա­կում է Կ­լավ­դիոս կայ­սեր Հ­ռո­մում ի­րա­կա­նաց­րած հա­կա­հրեա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը[7]:

 

Ինչ վե­րա­բե­րում է ­Հա­կո­բո­սին, նա` ­Հա­կո­բոս Տ­յառ­նեղ­բայրն, ըստ ա­վան­դութ­յան, ե­ղել է Ե­րու­սա­ղե­մի ե­կե­ղե­ցու ա­ռա­ջին հով­վա­պե­տը, ո­րի գլխա­վո­րութ­յամբ 49թ. գու­մար­վել է ա­ռա­ջին ե­կե­ղե­ցա­ժո­ղո­վը[8]: Ինչ­պես պատ­մում է սրբա­զան ա­վան­դութ­յու­նը, ­Հա­կո­բոս Տ­յառ­նեղ­բոր նա­հա­տա­կութ­յու­նից հե­տո, հրեա­նե­րը մարդ­կան­ցից ծա­ծուկ ­Սուրբ ­Խա­չը թա­ղում են Գող­գո­թա­յի հո­ղի մեջ: Ս.­­ Խա­չի երկ­րորդ գյու­տը կապ­ված է Մեծն ­Կոս­տան­դիա­նոս կայ­սեր մոր` ս. ­Հե­ղի­նեի ան­վան հետ, որ Ե­րու­սա­ղեմ կա­տա­րած ուխ­տագ­նա­ցութ­յան ա­ռի­թով 335թ. այն­տեղ կա­ռու­ցել է բա­զի­լի­կա­տիպ մի ե­կե­ղե­ցի:

 

«­­Սուրբ ­Թա­դեոս ա­ռաք­յա­լի վար­դա­պե­տութ­յու­նից է` Պատ­րո­նի­կե թա­գու­հու ձեռ­քով ­Խա­չի ա­ռա­ջին գյու­տի մա­սի­ն» ա­վան­դազ­րույ­ցը, որ բաղ­կա­ցու­ցիչն է «Ադ­դեի (­­Թա­դեո­սի) վար­դա­պե­տութ­յա­ն», ա­սո­րե­րե­նից հա­յե­րեն է թարգ­ման­վել Ե դ.: Հա­յե­րեն թարգ­մա­նութ­յու­նը «կա­րևոր է ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ թարգ­ման­վել է վա­ղա­գույն մի խմբագ­րութ­յու­նից, այլ նաև հե­տաքրք­րա­կան տա­րըն­թեր­ցում­նե­րո­վ»[9]:

 

­Ներ­կա աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յունն ի­րա­կա­նաց­ված է ըստ հետև­յալ հրա­տա­րա­կութ­յան. «­­Ղե­բուբ­նա Ե­դե­սա­ցի, ­Թուղթ Աբ­գար թա­գա­ւո­րի ­Հա­յոց, եւ քա­րո­զու­թիւնք սրբոյն ­Թա­դէո­սի ա­ռա­քե­լո­յ», Ե­րու­սա­ղէմ, 1868, էջ 60-71:

 

* * *

 

­Մա­տե­նագ­րա­կան մյուս միա­վոր­նե­րը (Բ-Դ) գե­րա­զան­ցա­պես վե­րա­բե­րում են աստ­վա­ծա­բա­նութ­յան մար­զին: Սր­բա­զան ա­վան­դու­թյան հեն­քի վրա դրան­ցում տրված է Աստ­վա­ծաշն­չի տար­բեր մատ­յան­նե­րի ու տե­ղի­նե­րի մեկ­նա­բա­նութ­յու­նը:

 

­Հայ միջ­նա­դար­յան մա­տե­նագ­րութ­յան ո­ւրույն բնա­գա­վառ­նե­րից է աստ­վա­ծաշն­չա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը: Ն­րա ա­կունք­ը սկիզբ է առ­նում Ե դա­րից և սն­վում թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յու­նից: Այս բնա­գա­վա­ռում ստեղծ­ված ա­ռա­ջին գոր­ծե­րից են Ս­.Ե­ղի­շեի Ա­րա­րա­ծոց գրքի ու ­Հե­սո­ւի և ­Դա­տա­վո­րաց մեկ­նութ­յուն­նե­րը: Ա­րա­րա­ծոց մեկ­նութ­յու­նը ցա­վոք մեզ լրիվ չի հա­սել: ­Սա­կայն, ինչ­պես եր­ևում է, այդ աշ­խա­տութ­յունն ամ­բող­ջա­պես կար ու շրջա­նա­ռութ­յան մեջ էր մինչև Ժ դա­րը: Իբրև կար­ևոր եր­կա­սի­րութ­յուն նրա մի շարք հատ­ված­նե­րը վկա­յա­կոչ­վել ու զե­տեղ­վել են ԺԳ դա­րի մե­ծա­նուն մա­տե­նա­գիր ­Վար­դան Ար­ևել­ցու Ա­րա­րա­ծոց խմբա­գիր մեկ­նութ­յան, ինչ­պես նաև` «­­Լուծ­մունք ի ­Սուրբ Գ­րո­ց» («Ժղ­լան­ք») աշ­խա­տութ­յան մեջ: Այդ հատ­ված­նե­րը հա­վա­քել և դ­րանց հի­ման վրա ու­սում­նա­սի­րութ­յուն է գրել եր­ջան­կա­հի­շա­տակ Լ.Ս. ­Խա­չիկ­յա­նը[10]:

 

­Հե­սո­ւի և ­Դա­տա­վո­րաց մեկ­նութ­յու­նը (460թ.) շա­րադր­ված է ա­լեք­սանդր­յան մեկ­նա­բա­նա­կան ա­վան­դույ­թի հետ­ևո­ղութ­յամբ: ­Հե­ղի­նակն ի­րեն հա­տուկ հմտութ­յամբ կի­րար­կում է այդ ա­վան­դույ­թի թե­լադ­րած խորհր­դա­բա­նա­կան մեկ­նութ­յան բո­լոր գլխա­վոր սկզբունք­նե­րը[11]: ­Հինկ­տա­կա­րա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի մեկ­նա­բա­նութ­յու­նը նպա­տա­կաուղղ­ված է մեկ հիմ­նա­կան խնդրի. ցույց տալ ­Նո­րի ներ­կա­յութ­յու­նը Հ­նի մեջ, այ­լա­բա­նա­կան վեր­լու­ծու­մով թա­փան­ցել Հ­նի խոր­քե­րը` նոր ու նո­րաց­նող պատ­գամ­ներ քա­ղե­լով այն­տե­ղից: ­Սա­կայն բա­րո­յա­ցու­մից զատ մեկ­նութ­յու­նը նպա­տակ ու­նի աստ­վա­ծա­բա­նա­կա­նաց­նել միտ­քը, այն ա­ռաջ­նոր­դել դե­պի խորհր­դի բար­ձունք­նե­րը: Այս ար­դեն հատ­կո­րո­շում է սուրբգ­րա­յին մեկ­նա­բա­նութ­յան վե­րին, բարձ­րա­գույն մա­կար­դա­կը[12], որ թույլ է տա­լիս ըն­թեր­ցո­ղին Աստ­վա­ծաշն­չի մեջ տես­նել ու լսել վեր­տա­րած­քա­յին ու վեր­ժա­մա­նա­կա­յին ի­րա­կութ­յուն­նե­րի առ­կայ­ծում­ներն ու ար­ձա­գանք­նե­րը:

 

Ս. Ե­ղի­շե վար­դա­պե­տի խնդրո ա­ռար­կա աշ­խա­տութ­յունն ընդգր­կում է ­Հե­սո­ւի և ­Դա­տա­վո­րաց գրքե­րի ոչ բո­լոր գլուխ­նե­րի և ­հա­մար­նե­րի մեկ­նութ­յու­նը: Այս­պես. ­Հե­սո­ւի մեկ­նութ­յու­նը սկսվում է Բ 1-ից (գլ. Ա-Բ) և ­պա­րու­նա­կում Դ 1-7 (գլ. Գ), Ե 2 (գլ. Դ­-Ե), Զ 15 (գլ. Զ), Զ 22-25 (գլ. Է-Ղ), Է 1-26 (գլ. Թ), Թ 1-15, Ժ 24 (գլ. Ժ), Ժ 12-14 (գլ. ԺԱ) հատ­ված­նե­րի բա­ցատ­րութ­յու­նը: ա­տութ­յան ԺԲ-ԺԶ գլուխ­նե­րը պա­րու­նա­կում են ­Դա­տա­վո­րացԱշ­խ գր­քի հետև­յալ տե­ղի­նե­րի մեկ­նութ­յու­նը Բ 1-5 (գլ. ԺԲ), Զ 36-40 (գլ. ԺԳ), Է 9-22, Ը 24-25 (գլ. ԺԴ), ԺԱ 29-40 (գլ. ԺԵ), ԺԳ-ԺԶ (գլ. ԺԶ):

 

Աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յունն ի­րա­կա­նաց­ված է հա­մա­ձայն տպագ­րի[13] («­­Մա­տե­նա­գիրք ­Հա­յո­ց», Ա, էջ 936-954) և պատ­րաս­տածս քննա­կան բնագ­րի («Էջ­միա­ծի­ն» [ամ­սա­գիր, 2014, հրատ. ըն­թաց­քում]):

 

* * *

 

­Վար­դան Ար­ևել­ցին (+1271) հայ ե­կե­ղե­ցա­կան մա­տե­նագ­րութ­յան մե­ծա­գույն դեմ­քե­րից մեկն է, ո­րի բազ­մա­հա­րուստ ժա­ռան­գութ­յան մեջ (պատ­մագ­րա­կան, մեկ­նա­բա­նա­կան, քա­րոզ­չա­կան, սրբա­խո­սա­կան, քե­րա­կա­նա­գի­տա­կան, հան­րա­գի­տա­րա­նա­յին և­ այլն) մաս­նա­վոր հե­տաքրք­րութ­յուն են ներ­կա­յաց­նում ճա­ռե­րը, ո­րոնց նպա­տակն է բա­ցատ­րել Աստ­վա­ծա­շուն­չը: Այդ է պատ­ճա­ռը, որ դրանք ու­նեն ոչ այն­քան բա­րո­յախ­րա­տա­կան որ­քան մեկ­նա­բա­նա­կան աստ­վա­ծա­բա­նա­կան ուղղ­վա­ծութ­յուն: Ինչ­պես եր­ևում է, այդ ճա­ռե­րը շա­րադր­վել են ոչ թե լայն ունկն­դութ­յան, այլ ա­վե­լի վար­դա­պե­տա­կան լսա­րան­նե­րում ներ­կա­յաց­վե­լու նպա­տա­կով: Դ­րանց մեջ ար­տա­հայտ­վում է ­Վար­դան Ար­ևել­ցու` Աստ­վա­ծաշն­չի, ե­կե­ղե­ցու հայ­րե­րի ժա­ռան­գութ­յան, ­Մեր­ձա­վոր Ար­ևել­քի պատ­մութ­յան, Ան­տիկ դի­ցա­բա­նութ­յան փայ­լուն ի­մա­ցութ­յունն ու մեկ­նա­բա­նե­լու, ու­շագ­րավ վեր­լու­ծում­ներ կա­տա­րե­լու կա­րո­ղութ­յու­նը: ­Վար­դան վար­դա­պետն իր ճա­ռե­րում շո­շա­փում է աստ­վա­ծաշնչ­յան բա­նա­սի­րութ­յան հար­ցեր: Այս­պես, Բ ճա­ռում նա նկա­տում է, որ հա­մա­ձայն ա­սո­րի­նե­րի ­Մով­սես նա­խա­մար­գա­րեի գրած ա­ռա­ջին գիր­քը Ե­լիցն է, ո­րով­հետև նա այդ գիր­քը գրել է իբրև ա­կա­նա­տես, մինչ­դեռ Հն­գա­մատ­յա­նի ա­ռա­ջին` Ծնն­դոց գիր­քը նա շա­րադ­րել էր հե­տա­գա­յում հա­մա­ձայն Աստ­ծո թե­լադ­րան­քի: ­Հե­ղի­նա­կը վկա­յա­կո­չում է Եբ­րա­յե­ցի իմաս­տա­սեր Ա­պո­լի­մո­սին, որն ա­սում էր, թե երբ իս­րա­յե­լա­ցի­նե­րը անց­նում էին ­Կար­միր ծո­վով նրանց վրա հանգ­չում է շնոր­հաց ­Հո­գին, և, մո­ռա­նա­լով գե­րութ­յան լե­զուն` ե­գիպ­տե­րե­նը, նրանք նոր լե­զու են ստա­նում ու դրա­նով եր­գում օրհ­նութ­յու­նը: Եվ, հա­մա­ձայն աստ­վա­ծա­տուր այդ լեզ­վի էլ, ­Մով­սե­սը ստեղ­ծեց եբ­րա­յա­կան գրե­րը, ո­րոն­ցով շա­րադ­րեց Հն­գա­մատ­յա­նը:

 

Աղբ­յուր­նե­րին քա­ջա­տեղ­յակ լի­նե­լը թույլ է տա­լիս ­Վար­դա­նին հա­մադ­րել դրանք և­ ըն­դու­նել դրան­ցից ա­ռա­վել ար­ժան­հա­վա­տը: Այս­պես, Զ ճա­ռում, խո­սե­լով ­Հով­հան­նես Ա­վե­տա­րան­չի և ն­րա Ա­վե­տա­րա­նի մա­սին` ­Վար­դանն ա­սում է, թե ըստ ­Հով­հան­նե­սի ա­շա­կերտ Պ­րո­խո­րո­նի վկա­յութ­յան, նա Ավե­տա­րա­նը գրել է ­Պատ­մոս կղզում ­Դո­մե­տիա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րի ժա­մա­նակ, մինչ­դեռ հա­մա­ձայն Եվ­սե­բիոս Կե­սա­րա­ցու Ե­կե­ղե­ցա­կան պատ­մութ­յան, գրել է Ե­փե­սոս քա­ղա­քում:

 

Ու­շագ­րավ է ­Սուրբ Եր­րոր­դութ­յան վե­րա­բեր­յալ հե­ղի­նա­կի խորհր­դա­ծութ­յու­նը: Ք­րիս­տո­նեա­կան աստ­վա­ծա­բա­նութ­յան մեջ բա­ռա­ցիկ խո­րութ­յամբ ու հա­մա­կող­մա­նիութ­յամբ վեր­լուծ­ված այս ի­րո­ղութ­յունն ու­նի եր­կու մա­կար­դակ. հայտ­նու­թե­նա­կան (=տնօ­րի­նա­կան) և ­վեր­հայտ­նու­թե­նա­կան (=անդ­րան­ցա­կան` տրանս­ցեն­դեն­տալ): ­Ցույց տա­լու հա­մար, որ ա­ռա­ջին մա­կար­դակն անհ­րա­ժեշ­տա­պես կապ­ված է ժա­մա­նա­կի հետ` ­Վար­դան վար­դա­պե­տը հարկ է նկա­տում ար­ձա­նագ­րել, որ Ս. Եր­րոր­դութ­յան վե­րա­բեր­յալ գի­տե­լի­քով օժտ­ված են ոչ միայն քրիս­տոն­յա­նե­րը, այլև` հրեա­նե­րը: Այդ են հաս­տա­տում ար­դեն ­Հին Կ­տա­կա­րա­նի «Երկ­րորդ օ­րեն­ք» գրքի «Լ­սիր Իս­րա­յել քո ­Տեր Աստ­վա­ծը մեկ է» (Զ 4) բա­ռե­րը: Երբ Հեր­մես ե­ռա­մեծ փի­լի­սո­փան ստու­գում էր ­Յո­թա­նաս­նից թարգ­մա­նութ­յան ո­րակն ու ճշգրտութ­յու­նը, հան­դի­պե­լով այս բա­ռե­րին, զար­ման­քից դա­դա­րեց­նում է ըն­թեր­ցու­մը և­ ա­սում հրեա­նե­րին, թե ի­րենց Աստ­վա­ծը ե­ռանձն­յա է, բայց բնութ­յամբ` մեկ, ո­րով­հետև այդ են մատ­նա­ցույց ա­նում ­Տեր (=­­Հայր), Աստ­ված (=Որ­դի), ­Տեր (=Ս.­­Հո­գի) և ­մեկ (բնութ­յուն) բա­ռե­րը:

 

­Վար­դա­պե­տա­կան աստ­վա­ծա­բա­նութ­յան հե­տա­զոտ­ման հա­մար նույն­քան ու­շագ­րավ են ­Վար­դա­նի մտա­ծում­նե­րը Աստ­ծո բնութ­յան վե­րա­բեր­յալ: Վ­կա­յա­կո­չե­լով Ե­վագր ­Պոն­տա­ցուն` ­Վար­դան Ար­ևել­ցին շեշ­տում է հրա­մա­նա­կար­գա­յին այն կար­ևո­րա­գույն հիմ­նադ­րույ­թը, թե Աստ­ված մեկ ու միակ է, ու­նի գեր­պարզ, անտ­րո­հե­լի բնութ­յուն: Ե­թե մենք` ե­ղա­կան ա­րա­րած­ներս բա­ղադր­ված ենք բազ­մա­թիվ ու զա­նա­զան տար­րե­րից, ա­պա Աստ­ված ու­նի ան­լու­ծե­լի, ան­խառն, հա­մակ լավ, բա­րի, ազ­նիվ, միա­տարր բնութ­յուն: Ա­դա­մոր­դի­նե­րից նա, ով հա­ղոր­դա­կից է այս գեր­պարզ լա­վին ու բա­րուն` մո­տիկ է Աստ­վա­ծութ­յա­նը: ­Մինչ­դեռ բազ­մա­կիութ­յու­նը տրո­հե­լի և ­լու­ծե­լի է. տրո­հե­լիութ­յու­նը հա­տուկ է մարմ­նին, իսկ անտ­րո­հե­լիութ­յու­նը` հո­գուն: Այս նույն ճա­ռում ­Վար­դա­նը խո­սում է Աստ­ծո էութ­յան և­ ան­վան հա­րա­բե­րութ­յան մա­սին: Աստ­վա­ծա­բան հե­ղի­նա­կը նկա­տում է, որ էութ­յու­նը նա­խոր­դում է ան­վա­նը: ­Բայց քա­նի որ Աստ­ծո ինք­նիս­կույթ բնութ­յու­նը սկզբուն­քո­րեն ա­նըն­կա­լե­լի և­ ան­հայտ է մեզ, ուս­տի «­­Տե­ր», «Աստ­վա­ծ» ան­վա­նում­նե­րով բա­ցար­ձակ էութ­յու­նը դրս­­ևո­րում է իր եր­կու կար­ևո­րա­գույն, ա­դա­մոր­դուն հաս­կա­նա­լի, հատ­կութ­յուն­նե­րը: «­­Տե­ր» ա­նու­նով մատ­նա­նիշ է ար­վում այն ա­նա­ռար­կե­լի ճշմար­տութ­յու­նը, թե միայն նա է ստույգ գոյ և­ էութ­յուն, և­ որ մենք, լի­նե­լով ե­ղա­կան, գո­յութ­յան ենք կոչ­վել Ն­րա կող­մից: «­­Տե­ր»-ը ցույց է տա­լիս նաև Աստ­վա­ծութ­յան իշ­խա­նա­կան և ­դա­տո­ղա­կան զո­րութ­յու­նը, իսկ «Աստ­վա­ծ»-ը` ա­րար­չա­կան և ­բա­րե­գոր­ծա­կան կա­րո­ղութ­յու­նը: «Ես եմ քո ­Տեր Աստ­վա­ծը» ար­տա­հայ­տութ­յան մեջ «­­Տե­ր»-ը նա­խոր­դում է «Աստ­վա­ծ»-ին այն պատ­ճա­ռով, որ­պես­զի ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից հա­նե­լիս ընտր­յալ ժո­ղո­վուրդն ի­րե­նից վա­խե­նար ինչ­պես ծա­ռան` տի­րո­ջից: ­Մինչ­դեռ «­­Տե­ր»-ին հետ­ևող «Աստ­վա­ծ» ան­վամբ շեշտ­վում է Ն­րա բա­րե­րար ու բա­րի լի­նե­լը, որով Իր ժո­ղովր­դից չպա­հան­ջեց հա­շիվ տալ Ն­րա ան­բա­րո վար­քի հա­մար:

 

Ս­.Եր­րոր­դութ­յան, Աստ­ծո բնութ­յան վե­րա­բեր­յալ խորհր­դա­ծութ­յուն­նե­րից զատ ու­շար­ժան են նաև ­Վար­դա­նի մար­դա­բա­նա­կան դի­տում­նե­րը, ո­րոնք աչ­քի են ընկ­նում վար­դա­պե­տա­կան ինք­նօ­րի­նա­կութ­յամբ: Ընդգ­ծե­լու հա­մար մար­դու հո­գեբ­նա­խո­սա­կան ներ­դաշ­նա­կութ­յու­նը (Ա ճառ) նա մատ­նան­շում է ա­դա­մոր­դու հո­գով և ­մարմ­նով ստեղծ­ված լի­նե­լու հան­գա­ման­քը: ­Վար­դանն ա­սում է, որ դա այն նպա­տա­կով է, որ­պես­զի, երբ մարդ նա­յի որ­ևէ բա­նի կա­րիք չու­նե­ցող հո­գու բնութ­յա­նը, հպար­տա­նա, բայց, մյուս կող­մից, տես­նե­լով նյու­թի կա­րիք ու­նե­ցող հո­ղե­ղեն բնութ­յու­նը` խո­նարհ­վի[14]: Մ­յուս պատ­ճառն այն է, որ մարդ, ու­նե­նա­լով այդ եր­կու հա­կոտն­յա բ­­ևեռ­նե­րը` կա­րո­ղա­նա միջ­նորդ լի­նել հա­կոտն­յա բևեռ­նե­րի` ան­մար­մին երկ­նա­վոր­նե­րի և ­բա­ցա­ռա­պես մարմ­նից բաղ­կա­ցած ան­բան երկ­րա­վոր­նե­րի հա­մար, «որ­պես­զի ա­րա­րած­ներն ի­րա­րից չօ­տա­րա­նա­նե: ­Հո­գով մե­ղան­չող մար­դը մարմ­նով չար­չար­վե­լով կա­րող է ար­դա­րա­նալ, մինչ­դեռ սա­տա­նան չի կա­րող, ո­րով­հետև վեր­ջինս մար­մին չու­նի: Ուս­տի ա­պաշ­խա­րութ­յունն ու ար­դա­րա­ցու­մը եր­կու շնորհ­ներ են, ո­րոն­ցով օժտ­ված մար­դը կա­րող է ձեր­բա­զատ­վել մեղ­քե­րից:

 

­Միջ­նա­դա­րում ըն­դուն­ված բա­ռա­յին ստու­գա­բա­նութ­յան մի­ջո­ցով ­Վար­դան վար­դա­պե­տը փոր­ձում է բա­ցա­հայ­տել բա­ռի մեջ բնակ­վող վար­դա­պե­տա­կան բո­վան­դա­կութ­յու­նը: Ա­րար­չութ­յան վե­ցե­րորդ օր­վա խոր­հուր­դը բա­ցատ­րե­լու հա­մար նա հի­շա­տա­կում է Հ­ռո­մի ­Սեղ­բեստ­րոս Ա պա­պի կող­մից շա­բաթ­վա օ­րա­նուն­նե­րի հաս­տա­տու­մը: ­Վե­ցե­րորդ օ­րը պապն ան­վա­նեց «պա­րասկ­յա­վի» (հու­նա­րեն parasceuh բա­ռի տա­ռա­դար­ձումն է): ­Վար­դա­նը նախ տա­լիս է դրա մա­սամբ լեզ­վա­բա­նա­կան մա­սամբ հոգ­ևոր ստու­գա­բա­նութ­յու­նը: Ա­սե­լով, թե այդ բա­ռը «ուր­բաթ» ան­վան հա­մար­ժեքն է` ­Վար­դա­նը նշում է, որ այն «մեր լեզ­վի հա­մա­ձայն «ա­վարտ» է թարգ­ման­վում, քան­զի մար­դն­ ա­րար­չութ­յան «գլուխն ու ա­վար­տը ե­ղավ»: Եվ ի­րա­պես, ա­սո­րե­րե­նից ե­կող «ուր­բաթ» բա­ռը «ծա­գում է ընդ­հա­նուր սե­մա­կան rb` «ար­ևը մայր մտնել, ե­րե­կո­յա­նալ» …­ եբ­րա­յե­ցե­րեն «ե­րե­կոյ» ար­մա­տից»[15], որն էլ բա­ցո­րոշ կեր­պով առնչ­ված է «ավարտ»` «օր­վա վերջ» ի­մաս­տի հետ: ­Սա­կայն հետ­ևե­լով բա­ռիս հու­նա­րե­նում ըն­դուն­ված և ­հայ ի­րա­կա­նութ­յան մեջ որ­դեգր­ված աստ­վա­ծա­բա­նա­կան ի­մաս­տին («Ուր­բաթն հա­յե­րէն է օր բօ­թի, իսկ ըստ եբ­րա­յեց­ւոց` կազ­մու­թիւն». ­Վա­նա­կան վրդ. 1181-1251)[16]` ­Վար­դանն այն ստու­գա­բա­նում է իբրև «կազ­մութ­յուն» (կամ պատ­րաս­տութ­յուն), ո­րով­հետև այդ օ­րը մարդ կազմ­վեց Աստ­ծո պատ­կե­րով: Այ­նու­հետև հա­յաց­նե­լով «ուր­բաթ» բա­ռը տրվում է դրա եր­րորդ` քրիս­տո­սա­բա­նա­կան ստու­գա­բա­նութ­յու­նը: Ըստ հե­ղի­նա­կի «ուր­բաթ» բա­ռը կազմ­ված է «ուր բոթն» մաս­նիկ­նե­րից, ո­րոնք խորհր­դա­բա­նո­րեն ակ­նար­կում են Ա­դա­մի գոր­ծած մեղ­քի և դ­րախ­տից ար­տաքս­վե­լու տխուր լու­րի` բո­թի հետ­ևան­քով ա­դա­մոր­դուն հա­մա­կած վիշ­տը: Այդ վիշ­տը բազ­մա­պատկ­վում է նույն` ուր­բաթ օ­րը, «ուր­բա­թա­ցած ժա­մին» Աստ­ծո ­Միա­ծին Որ­դու` Ք­րիս­տո­սի` ­Խա­չի վրա ճա­շա­կած ա­նարգ մահ­վամբ, ո­րը սա­կայն մեզ ա­զա­տեց մեղ­քից և ­մա­հից:

 

­Վար­դան Ար­ևել­ցու ստու­գա­բա­նա­կան դի­տար­կում­նե­րից են նաև ­Շա­բաթ` հան­գիստ (Բ) ­Կին` կյանք (Գ), ­Կա­թո­ղի­կոս` Ա­մե­նա­կալ (Գ), Ա­բե­ղա` հայր, Կ­րո­նա­վոր` Ք­րիս­տո­սի ­Խա­չը կրող (Գ), ­Քա­հա­նա` քա­վիչ (Գ), Ե­պիս­կո­պոս` տե­սուչ (Գ), Եկե­ղե­ցի` ժո­ղո­վուրդ (Գ), Իս­րա­յել` ­Հո­րը տես­նո­ղը (Ե) և­ այլն: Ս­տու­գա­բա­նա­կան այս դի­տար­կում­նե­րը ևս­ ի­րենց հեր­թին վկա­յում են ­Վար­դա­նի ի­մա­ցա­կա­նութ­յան, աստ­վա­ծա­բա­նա­կան պատ­րաս­տութ­յուն­նե­րի մա­սին:

 

­Ճա­ռե­րի աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յունն ի­րա­կա­նաց­ված է հետև­յալ հրա­տա­րա­կութ­յան հի­ման վրա. ­Վար­դան Արևել­ցի, ­Ճառք, ­Ներ­բո­ղեանք, Եր­ևան, 2000, որ­տե­ղից ընտր­ված ու ներ­կա­յաց­ված են Ա, Բ, Գ (զանց է առն­ված վեր­ջըն­թեր հռե­տո­րա­կան մա­սը) Ե, Ժ, ԺԲ ճա­ռե­րը:

 

* * *

­Հայ (և­ ոչ միայն հայ) միջ­նա­դար­յան մա­տե­նագ­րութ­յան մեջ ու­րույն հե­տաքրք­րութ­յուն են ներ­կա­յաց­նում ­Տե­րու­նա­կան ա­ղոթ­քի մեկ­նութ­յուն­նե­րը: Այս ա­ղոթ­քի մեջ (Մտթ. Զ 9-13, Ղուկ. ԺԱ 2-4) ա­ռա­վե­լա­գույն խտա­ցու­մով ար­տա­հայտ­ված են Աստ­ված-մարդ, մարդ-Աստ­ված հա­րա­բե­րութ­յան կար­ևո­րա­գույն պա­հե­րը: ­Նա հոգ­ևոր կեն­ցա­ղա­վա­րութ­յան այ­բու­բենն է, ո­րի յու­րա­քանչ­յուր տա­ռա­նի­շը հան­գա­մա­նա­լից բա­ցատր­վել է Ե­կե­ղե­ցու հայ­րե­րի ու վար­դա­պետ­նե­րի (Ո­րո­գի­նես, ս. ­Կիպ­րիա­նոս, ս. Գ­րի­գոր Ն­յու­սա­ցի, ս. ­Հով­հան Ոս­կե­բե­րան և­ ու­րիշ­ներ) ջան­քե­րով: Ա­ռաջ­նորդ­վե­լով հայ­րա­խո­սա­կան հա­րուստ փոր­ձա­ռութ­յամբ` հայ մա­տե­նա­գիր­նե­րը ևս ­բա­ցատ­րել են Տերու­նա­կան ա­ղոթ­քը: ­Ժո­ղո­վա­ծուս ընդգր­կում է Ս­տե­փա­նոս Ս­յու­նե­ցու (+735), ­Ներ­սես ­Լամբ­րո­նա­ցու (+1197), ­Վար­դան Ար­ևել­ցու (+1271) և ­Ղու­կաս ­Լո­ռե­ցու (ԺԵ-ԺԶ դդ.) «­­Հայր մեր»-ի մեկ­նու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից յու­րա­քանչ­յուրն օժտ­ված է ու­րույն վար­դա­պե­տա­կան հե­տաքրք­րութ­յամբ: Ե­թե Ս­տե­փա­նոս Ս­յու­նե­ցու մեկ­նու­թյունն աչ­քի է ընկ­նում գե­րա­զան­ցա­պես խորհր­դա­կան, ­Ներ­սես ­Լամբ­րո­նա­ցու­նը` բա­րո­յախ­րա­տա­կան, ա­պա ­Վար­դան Ար­ևել­ցու­նը` բա­րո­յա­խորհր­դա­բա­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ: Աստ­վա­ծա­բա­նա­կան եր­կու մո­տե­ցում­նե­րի մեկ­տե­ղու­մը ­Վար­դան վար­դա­պե­տի մեկ­նու­թյա­նը տա­լիս է վար­դա­պե­տա­կան ակ­ներև ար­ժեք: Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ եր­կի մի մասն իբրև ու­րույն մա­տե­նագ­րա­կան միա­վոր, գրչա­կան մի­ջամ­տութ­յամբ, տեղ է գտել ձե­ռագ­րե­րից մե­կում ս. Գ­րի­գոր Նա­րե­կա­ցու ա­նու­նով (­­Մաշ­տո­ցի ան­վան ­Մա­տե­նա­դա­րան, ձեռ. 5753, թ. 37ա-41ա), և­ այդ միակ ձե­ռագ­րի հի­ման վրա հրա­տա­րակ­վել ու ար­ժե­վոր­վել իբրև ­Նա­րե­կա­ցու գրչի ար­գա­սիք[17]: ­Ղու­կաս ­Լո­ռե­ցու մեկ­նութ­յու­նը բնո­րոշ­վում է բա­րո­յախ­րա­տա­կան հոր­դո­րի պար­զու­թյամբ, կեն­ցա­ղա­յին ան­սեթ­ևեթ ի­մաս­տութ­յամբ:

 

Ս­տե­փա­նոս Ս­յու­նե­ցու «­­Հայր մեր»-ի մեկ­նութ­յան աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յու­նը հրա­պա­րակ­վում է ըստ` «Չորս Ա­վե­տա­րան­նե­րի հա­մա­ռոտ մեկ­նութ­յուն», աշ­խարհ. թրգմ. ­Վի­գեն դպիր (այժմ Տ.­­Խադ քհն.) ­Ղա­զար­յա­նի, Ս. Էջ­միա­ծին, 1997 էջ 51-53, ­Սար­գիս ­Կունդ, ­Մեկ­նու­թիւն Ա­ւե­տա­րա­նին ­Ղու­կա­սու, աշ­խատ. Եզ­նիկ Եպս. ­Պետ­րոս­յա­նի, Ս. Էջ­միա­ծին, 2005, էջ 263-265, ­Ներ­սես ­Լամբ­րո­նա­ցու­նը` հա­մա­ձայն նրա Պա­տա­րա­գի մեկ­նութ­յան մաս կազ­մող հա­մա­պա­տաս­խան դրվա­գի (­­Վե­նե­տիկ, 1847, էջ 451-465), ո­րը ­Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի ո­րոշ ձե­ռագ­րե­րում կեն­ցա­ղա­վա­րում է իբրև ու­րույն միա­վո­րը. ձեռ. 1715, թ. 240ա-252բ, 2169, թ. 356բ-366ա, 851, թ. 297ա-316բ), ­Վար­դան Ար­ևել­ցունն` ըստ հետև­յալ հրա­տա­րա­կութ­յան. ­Վար­դան Ար­ևել­ցի. ­Ճառք, ­Ներ­բո­ղեանք, Եր., 2000, էջ 163-174: ­Ղու­կաս ­Լո­ռե­ցու բա­ցատ­րութ­յու­նը քաղ­ված է նրա «Ա­մե­նայն, որ ա­տէ զեղ­բայր իւր` մար­դաս­պան է» (Ա ­Հովհ. Գ 15) բնա­բա­նով քա­րո­զից. ­Մաշ­տո­ցի ան­վան ­Մա­տե­նա­դա­րան, ձեռ. 4355, թ. 312բ-313ա:

 

ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆ

[1] Տե­՛ս Հ.Գ.Մելքոնյան, Հայ-ասորական հարաբերությունների պատմու­թյունից, Եր., 1970, էջ 161:

[2] Եկեղեցական պատմութիւն, դպր. Ա, գլ. ԺԳ (Վ­ենե­տիկ, 1877):

[3] Գործք առաքելոց ԺԸ 2 նաև` Եւս­եբիոս Կեսարացի­, Պատմութ­.,­ դպ­ր. Բ, գլ.­ ԺԸ­:

[4]­ Josephus, Jewish Ant. XX, 5:­

[5] Անդ. XX, 2:

[6] Մովսես Խորենացի, Պատմութ. գիրք Բ, գլ. ԼԵ, տե­՛ս Հ.Գ.Մելքոնյան, Ադիաբենի պատմությունը և Հայաստանը, Եր., 1980, էջ 97-98:

[7] Տե­՛ս Е.Н. Мещерская, Легенда об Авгаре-Раннесирийский литературный памятник, Л., 1985, с. 45:

[8] Տե­՛ս Գր.Սարաֆյան, Եկեղեցական առաջին ժողովին գումարումը Յերուսաղէմ - «Հայաստանեայց եկեղեցի», Պաշտօ­նաթերթ Առաջնորդարանի Հայոց Ամերիկայի, 1947, Թ հատոր, թիւ 9, Հոկտեմբեր, էջ 306-309:

[9] Հ.Գ.Մելքոնյան, Հայ-ասորական հարաբերությունների պատ­մու­թյունից, էջ 160:

[10] Տ­ե­՛ս Լ­.Ս­. Խ­աչի­կյան,­ Եղ­իշեի «Արարածո­ց մ­եկ­նու­թյ­ուն­ը», Երևան­, 1992, նաև` «Մատենագիրք Հայոցե», հտ. Ա, Անթիլիաս, 2003, էջ 769-929 (լրացումներով):

[11] Այս է­ պատճառը­, որ­ նա, ան­կաս­կա­ծ ծանո­թ լինելո­վ Ս. Ե­փ­րե­մ Ասո­րու համ­աբնույթ մ­եկնությա­նը («Սր­բոյ­ն Եփրե­մի մա­տե­նա­գր­ութ­իւնք»­, Ա, Վենետիկ, 183­6)­, այ­ս­ու­ամե­նայնիվ հավատար­իմ է մնա­ցե­լ իր­ որ­դե­գր­ած սկզբո­ւնք­ին­:

[12] Սուրբգ­րային­ մե­կնաբանու­թյ­ան սկզբունքների ու մա­կար­դակների մասին­ տ­ե՛ս Փ.Փ.Անթաբյան, Հայ մ­եկն­աբա­նական գրա­կանո­ւթյան տե­սական նախահիմքե­րի շուրջ­, «Բանբե­ր Մա­տե­նա­դա­րա­նի» N 15­, 1986, էջ­ 60-93:

[13] Ի դեպ Vincent Mistri­h-­ի (Կահ­իր­ե)­ կողմից իրականացված է այս աշ­խատության ֆրանսերե­ն թարգմա­նությունը. Elis­ռe Armռnien, Commentaire de Josuռ et d­es Juge­s-“Studia Orie­ntalia Christiana”­, 1991,­ p­. 150-195:

[14] Այս մտածումը վարդապետորեն հարաբերվում է ս.Հովնան Ոսկեբերանի Ծննդոց մեկնության այն խորհրդածությանը, թե Աստված մարդու «զնիւթ մարմնոյն ի հողոյ ստեղծ, զի եթէ հո­գիովն հպարտասցի` հողովն շիջանեսցի». տե՛ս ս.Յովհան Ոսկեբերան, Ճառք. Ի մեկնութեանց Ս. Գրոց, Ս.Էջմիածին, 2008, էջ 271:

[15]­ Տե՛ս Հր. Աճ­առ­յան­, Հայերեն արմ­ատա­կան բառարան, Գ­, Եր.,­ 1977, էջ 6­15­:

­[16] Նույ­ն տեղ­ում:

[17] Տե՛ս Մատենագիրք Հայոց, հտ. Ժ, Անթիլիաս, 2009, էջ 1017, 1106-1110, Աբր. վրդ.Մկրտչյան, «Հայր մեր»-ի մեկնություններն ըստ ս.Գրիգոր Տաթևացու, Եր., 1992, էջ 7-8, Հ.Ղ.Միրզոյան, Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության հարցի շուրջ, «Բանբեր Երևա­նի Համալսարանի», 2004, թիւ 1, էջ 64-84, Հ.Թամրազյան, Գրիգոր Նա­րե­կացին­ և նորպլատոնակա­նությունը, Եր., 2004, էջ 79-91: Ի դեպ, ս.Գրիգոր Նարեկացու անառարկելի հեղինակության ճնշմամբ նրան է ընծայվել ն­աև­ ժողովածուիս մեջ ընդգրկված մյուս` «Եռամեծի սուրբ վարդապետին Վարդանայ ի բանն, որ ասէ «Հայեաց ի քեզ…» ճառը (Մատենագիրք Հայոց, Ժ, էջ 1019-1072, ուր չի օգտագործված արդեն հրապարակի վրա եղած ճառի քննական բնագիրը, տպ. Վարդան Արևելցի, Ճառք, Ներբողեանք, Եր., 2000, էջ 63-85):