ԽԱՉԻ ԳՅՈՒՏԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

­Սուրբ ­Թա­դեոս ա­ռաք­յա­լի վար­դա­պե­տութ­յու­նից է`

­Պատ­րո­նի­կե թա­գու­հու ձեռ­քով ­Խա­չի ա­ռա­ջին գյու­տի մա­սին

 

Եվ արդ, ձեզ պատ­մե­լու եմ սուրբ ­Խա­չի մա­սին, որ ձեզ մոտ ե­ղած հա­վա­տա­ցյալ­նե­րի ձեռ­քով հրա­շա­լի զո­րու­թյամբ երևաց: Կ­ղո­դեոս կայս­րը, որ ­Տի­բե­րիոս կայս­րից հե­տո երկ­րորդն էր Հ­ռո­մում, ­Պատ­րո­նի­կե ա­նու­նով մի կին ու­ներ: Եվ եղավ, որ Կ­ղո­դեոս կայս­րը պա­տե­րազ­մե­լու գնաց Ս­պա­նիա, որն ապս­տամ­բել էր նրա­նից: Այդ ժա­մա­նակ Հ­ռոմ քա­ղա­քում էր ­Պետ­րո­սը, որ Ք­րիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րից էր: ­Պատ­րո­նի­կեն տես­նե­լով այն հրաշք­ներն ու սքան­չե­լա­գոր­ծու­թյուն­նե­րը, որ Պետ­րո­սը կա­տա­րում էր ­Հի­սուս Ք­րիս­տո­սի ա­նու­նով, զար­մա­ցավ և ­հա­վա­տաց Աստ­ծուն, ու ար­հա­մար­հեց սնո­տի պաշ­տա­մուն­քը կուռ­քե­րի, ո­րոնց երկր­պա­գում էր: Եվ ըն­դու­նեց Աստ­ծուն իբրև մեր ­Հայր և ­Հի­սուս Ք­րիս­տո­սի­ն­ իբ­րև ­մեր ­Տեր և Սուրբ ­Հո­գին: Եվ ըն­դու­նեց մկրտու­թյուն ու քրիս­տո­նյա­նե­րի հետ փա­ռա­վո­րում էր Աստ­ծուն, և ­պատ­վում ու մե­ծա­րում էր սուրբ ­Պետ­րո­ս­ ա­ռա­քյա­լին և ­հո­ժա­րու­թյամբ լսում նրան: Եվ սրա­նից հե­տո կա­մե­ցավ Ե­րու­սա­ղեմ գնալ և ­տես­նել այն տե­ղե­րը, ուր շրջել էր Ք­րիս­տոս և հ­րաշք­ներ կա­տա­րել: Եվ փու­թով Հ­ռո­մից մեկ­նեց Ե­րու­սա­ղեմ իր ե­րեք տղա­նե­րի և­ եր­կու դուստ­րե­րի հետ, ո­րոն­ցից մե­կը կույս էր: Ն­րա հետ կար նաև մե­ծա­թիվ բազ­մու­թյուն, որ ե­կել էր նրան, իբ­րև ­թա­գու­հու, հան­դի­սան­քով ու­ղեկ­ցե­լու: Ե­րու­սա­ղեմ մտնե­լիս ամ­բողջ քա­ղա­քը նրան ըն­դա­ռաջ դուրս ե­կավ և ն­րան ըն­դու­նեց մեծ պա­տվով իբ­րև հ­ռո­մեա­կան աշ­խար­հի դշխո և ­տի­կին: Ե­րու­սա­ղե­մի ե­կե­ղե­ցու ա­ռաջ­նոր­դը ­Հա­կո­բոսն էր. երբ նա լսեց, (որ կի­նը) քրիս­տո­նեա­կան հա­վա­տով է, ե­կավ թա­գու­հու մոտ, որ ­Հե­րով­դե­սի ա­պա­րան­քում էր: Եվ երբ տի­կի­նը տե­սավ ­Հա­կո­բո­սին, ու­րա­խա­ցավ ու ­Պետ­րո­սի նման նրան ըն­դու­նեց մեծ պա­տվով: Եվ ­Հա­կո­բո­սը տիկ­նո­ջը պատ­մեց Ք­րիս­տո­սի հա­րա­շա­գոր­ծու­թյուն­նե­րի և բժշ­կու­թյուն­նե­րի ու այն վայ­րե­րի մա­սին, ուր հայտ­նի դար­ձան Աստ­ծու Որ­դու` Ք­րիս­տո­սի սքան­չե­լիք­նե­րը: Եվ թա­գու­հին ա­սում է ­Հա­կո­բո­սին. «Ինձ ցույց տուր ­Գող­գո­թան, ուր հրեա­նե­րի կող­մից խա­չվեց Ք­րիս­տոս և ­խա­չա­փայ­տը, ո­րից կա­խվեց, ու գե­րեզ­մա­նը»: ­Հա­կո­բո­սը ա­սում է. «Այդ մեր իշ­խա­նու­թյան տակ չէ, քան­զի հրեա­ներն են իշ­խում, և մեզ թույլ չեն տա­լիս ­Գող­գո­թա գնալ և ­Հա­րու­թյան (վայր այ­ցե­լել), և­ ոչ էլ խաչն են ցույց տա­լիս մեզ. դեռ ա­վե­լին. հա­լա­ծում են մեզ և ­բանտ ու զնդան են գցում, և ­բա­զում նե­ղու­թյուն­նե­րով նե­ղում մեզ, որ­պես­զի Ք­րիս­տո­սի ա­նու­նով չքա­րո­զենք փրկու­թյան Ա­վե­տա­րա­նը, ո­րով փրկվեց տիե­զեր­քը»:

 

Երբ թա­գու­հին լսեց այս, հրա­մա­յեց կան­չել հրեից գլխա­վոր­նե­րին, քա­հա­նա­նե­րին և հ­րա­մա­նա­տար­նե­րին` Ա­նա­նիա­յի որ­դի Ո­նիա­յին, ­Կա­յիա­փա­յի որ­դի ­Գո­դո­ղիա­յին, Աբ­դա­սա­ղա­մի որ­դի ­Հու­դա­յին, և ­բե­րե­ցին նրանց: ­Տի­կի­նը նրանց ա­սում է. «­­Հա­կո­բի և ն­րա ըն­կեր­նե­րի ձեռ­քը տվեք ­Գող­գո­թան, ­Գե­րեզ­մա­նը և Ք­րիս­տո­սի խա­չա­փայ­տը, և ­թող ոչ ոք ի­րա­վունք չու­նե­նա ար­գե­լել նրանց ըստ ի­րենց պաշ­տա­մուն­քի սպա­սա­վո­րել սրբա­տե­ղի­նե­րում»: Եվ այս ա­սե­լով նրանց` ինքն ու իր որ­դի­նե­րը, դուստ­րե­րը և­ իր հետ ե­ղած­նե­րը գնա­ցին տես­նե­լու սրբա­տե­ղի­նե­րը, ո­րոնք հանձն ա­ռան ցույց տալ ­Հա­կո­բոսն ու նրա հետ ե­ղած­նե­րը: Եվ իր ուստ­րե­րի ու դուստ­րե­րի հետ եկավ մտավ ­Գե­րեզ­ման, և­ ե­րեք խաչ գտավ: Այդ պա­հին նրա կույս աղ­ջի­կը ըն­կավ և­ ա­ռանց ո­րևէ պատ­ճա­ռի հո­գին ա­վան­դեց: Երբ դշխոն տե­սավ, որ իր դուստ­րը մե­ռավ ա­ռանց պատ­ճա­ռի, աչ­քե­րը վեր հա­ռեց և ­ծուն­կի գա­լով ա­ղո­թեց և­ ա­սաց. «Ք­րիս­տոս Աս­տված, որ ­Քո Ան­ձը մա­հվան մատ­նե­ցիր բո­լոր ա­րա­րած­նե­րի հա­մար և ­խա­չի վրա բարձ­րա­ցար այս­տեղ բո­լոր մարդ­կանց փրկու­թյան հա­մար և ­մե­ռար և­ այս գե­րեզ­մա­նի մեջ դրվե­ցիր, որ­պես­զի ապ­րեց­նես նրանց, ով­քեր գտնվում են գե­րեզ­մա­նում և­ իբ­րև ­կեն­դա­նա­րար Աս­տված հա­րու­թյուն առար և ­Քո հա­րու­թյամբ շա­տե­րին հա­րու­թյուն տվե­ցիր ­Քեզ հետ: Եվ արդ, ­Տեր Աստ­ված, բո­լոր հե­թա­նոս­նե­րը և ­պատ­կե­րա­պաշտ­նե­րը, ո­րոն­ցից (հե­ռա­նա­լով) շրջվե­ցի դեպ աս­տվա­ծա­գի­տու­թյուն, հի­մա կու­րա­խա­նան ծաղ­րե­լով ինձ, և ­կա­սեն. «Այս բա­նը նրան պա­տա­հեց աս­տված­նե­րին լքե­լու և Ք­րիս­տո­սին (ո­րին չէր ճա­նա­չում) խոս­տո­վա­նե­լու պատ­ճա­ռով և ն­րա խա­չե­լու­թյան վայ­րը գնա­լու և­ իբ­րև Աստ­ծո գե­րեզ­ման երկր­պա­գե­լու պատ­ճա­ռով»: Ա­ղա­չում եմ ­Քեզ` աշ­խար­հի Փր­կիչ Քրիս­տոս, ի սեր ­Քո սուրբ, փա­ռա­վո­րյալ ա­նվան լսիր ­Քո ա­ղախ­նի պա­ղա­տանք­նե­րը, ­Քո բա­րե­րա­րու­թյան շնորհ­նե­րը մի խնա­յիր իմ ա­նար­ժա­նու­թյան պատ­ճա­ռով, որ Ա­րար­չիդ փո­խա­րեն ա­րա­րած­նե­րին պաշ­տե­ցի, բայց ­Քո փա­ռա­վո­րյալ սուրբ ա­նվան հա­մար ­Քո հրաշք­նե­րը ցույց տուր այժմ և ­մեզ հա­մար բա­րի հրաշք գոր­ծիր, որ­պես­զի ­Քո սուրբ ա­նու­նը չանար­գվի ­Խա­չիդ թշնա­մի­նե­րի կող­մից: Ք­րիս­տոս Փր­կիչ իմ, մի՛ ան­տե­սիր ­Քեզ հու­սա­ցո­ղիս և­ ա­պա­վի­նո­ղիս»: Եվ բա­զում հա­ռա­չանք­նե­րով և­ ար­տա­սու­քով ­Տի­րոջն էր գո­չում, որ­պես­զի Աս­տված այ­ցե­լու­թյուն ա­նի:

 

Իր մեծ որ­դին մո­տե­նա­լով դշխո­յին ա­սում է. «Լ­սիր ինձ, մայր իմ, թե ինչ կա­սեմ քեզ, ինձ այն­պես է թվում, որ իմ քրոջ հան­կար­ծա­կի մա­հը ի­զուր չե­ղավ, այլ` որ­պես­զի զար­մա­նահ­րաշ բա­նե­րի մա­սին խոր­հես, և­ որ­պես­զի փա­ռա­վո­րվի Ք­րիս­տո­սի մեծ ա­նու­նը, և­ ոչ թե հայ­հո­յու­թյան են­թար­կվի սրա մա­հվան պատ­ճա­ռով, ինչ­պես չար մար­դիկ են կար­ծում: Ա­հա­վա­սիկ գե­րեզ­ման ենք մտել և ­տե­սել ե­րեք խաչ ու հայտ­նի չէ, թե որն է Ք­րիս­տո­սի­նը, ո­րի վրա խա­չվեց և ­հե­ղեց իր սուրբ ա­րյու­նը, և­ որն է ա­վա­զակ­նե­րի­նը, ո­րոնք Ք­րիս­տո­սի հետ խա­չ­­վե­ցին հրեա­նե­րի կող­մից: Արդ, այժմ իմ քրոջ մա­հով թող հայտ­նվի սուրբ ­Խա­չի զո­րու­թյու­նը, ո­րի վրա խա­չվեց Ք­րիս­տոս Աս­տ­ված: ­Քան­զի Ք­րիս­տոս չի ան­տե­սում նրանց, ով­քեր հա­վա­տում են Ի­րեն և խնդ­րում նրա ո­ղոր­մու­թյան շնորհ­նե­րը»:

 

Այն­ժամ թա­գու­հին հաս­կա­ցավ իր որ­դու խոս­քե­րը և ­հա­վա­տաց, որ իր մեջ գոր­ծում են վե­րին շնորհ­նե­րը, և ­փոքր ինչ սթա­փվեց դառն վշտից: Եվ մո­տե­նա­լով վերց­րեց խա­չա­փայ­տե­րից մե­կը և դ­րեց իր մե­ռած դստեր վրա, և ­Տի­րոջն ա­ղո­թե­լով ա­սաց. «Ք­րիս­տոս Փր­կիչ աշ­խար­հի, որ զո­րու­թյուն և հրաշք­ներ ցույց տվե­ցիր այս­տեղ, ինչ­պես լսե­ցինք ու հա­վա­տա­ցինք ­Քեզ: ­Հի­սուս Փր­կիչ և ­կե­ցու­ցիչ, ե­թե ­Քոնն է այս խա­չը և ս­րա վրա խա­չվե­ցիր և ­տա­րա­ծե­ցիր ­Քո ա­մե­նա­զոր բա­զուկ­նե­րը, հայտ­նի դարձ­րու ­Քո զո­րու­թյան մե­ծու­թյու­նը, որ մար­մին ա­ռար սուրբ ­Կույս ­Մա­րիա­մից և ­մարդ ե­ղար և ­խա­չվե­ցիր ու չար­չա­ր­­վե­ցիր և դր­վե­ցիր այս գե­րեզ­մա­նի մեջ և­ եր­րորդ օ­րը հա­րու­թյուն ա­ռար և ­հա­րու­թյուն պար­գևե­ցիր մարդ­կա­յին ցե­ղին, այժմ հա­նուն ­Քո ­Խա­չի, կեն­դա­նաց­րու իմ դստե­րը, և կփա­ռա­վո­րվես ­Տեր, երբ սրա հո­գին վե­րա­դառ­նա իր մեջ, և խա­չա­հան հրեա­նե­րը և ճշ­մա­րիտ լույ­սից զրկված խա­վա­րա­միտ հե­թա­նոս­նե­րը կա­մա­չեն և ­հա­վա­տա­ցյալ­նե­րը ­Քեզ կօրհ­նեն Ք­րիս­տոս Աս­տված, որ ­Տերն ես երկն­քի և­ երկ­րի»: Եվ այս ա­ղոթ­քը ա­սե­լով` մոտ մի ժամ լուռ մնաց: Եվ ­Խա­չի զո­րու­թյու­նը չէր ե­րևում: Եվ այն վերց­նե­լով մյու­սը դրեց, և ­դար­ձյալ հա­ռա­չե­լով և­ ար­տա­սու­քով ­Տի­րոջն ա­ղո­թե­լով ա­սում էր. «­­Տեր Աս­տված, Քո ակ­նար­կով ստեղ­ծվե­ցին բո­լոր ա­րա­րած­նե­րը` տե­սա­նե­լի­ներն ու ան­տե­սա­նե­լի­նե­րը, հրա­մա­նովդ ենք հաս­տա­տված ­Քո կող­մից հո­րի­նված ա­րա­րած­ներս: ­Հա­վի­տե­նա­կան Աս­տված, ե­կար ­Քո կա­մա­վոր խա­չե­լու­թյամբ փրկե­լու տիե­զեր­քը և ­կա­մե­նում ես, որ­պես­զի բո­լոր մար­դիկ փրկվեն և ­գան դե­պի ճշմար­տու­թյան գի­տու­թյու­նը, ո­րով­հե­տև ­Դու մար­դա­սեր Փր­կիչ ես: Ք­րիս­տոս` հա­վա­տա­ցյալ­նե­րի հույս, ե­թե այս խա­չը Քոնն է, ո­րի վրա թա­փե­ցիր ­Քո ա­րյու­նը, հայտ­նի դարձ­րու ­Քո զո­րու­թյու­նը և ­կեն­դա­նաց­րու իմ դստե­րը, որ բա­զում մե­ռել­նե­րի հա­րու­թյուն պար­գևե­ցիր, ի սեր ­Քո սուրբ անվան, և ­թող հա­վա­տա­ցյալ­նե­րին ու­րա­խու­թյուն լի­նի ­Քո ձեռ­քով ե­րևա­ցող հրաշք­նե­րի շնոր­հիվ, և ­թու­լա­նան ճշմար­տու­թյուն ա­տող­նե­րը` հրեա­ներն ու հե­թա­նոս­նե­րը, որ չհա­վա­տա­ցին ­Քո գալս­տյա­նը և ­կա­մա­վոր չար­չա­րան­քին և ­մե­ծա­մեծ հրաշք­նե­րին, որ սո­վոր ես կա­տա­րել, այժմ թող (դրանք) երևան իմ դստեր վրա, և ­մենք` բո­լոր հա­վա­տա­ցյալ­ներս ար­ժա­նի լի­նենք փա­ռա­վո­րել ­Քեզ` Ք­րիս­տոս Աս­տված, հույս, ապա­վեն և­ օգ­նա­կան և հա­վա­տա­ցյալ­նե­րի հետ ճշմար­տված սի­րով օրհ­նու­թյուն վե­րա­ռա­քենք ա­մե­նա­զոր տե­րու­թյանդ»: Եվ այս ա­սե­լով` նա մոտ եր­կու ժամ լուռ մնաց, բայց խաչն իր զո­րու­թյու­նը ցույց չէր տա­լիս, ինչ­պես հույս ու­ներ: Եվ այս բո­լո­րից հե­տո իր դստեր վրա­յից վերց­նե­լով այն խա­չը` եր­րոր­դը նրա վրա դրեց: Եվ մինչ­դեռ կա­մե­նում էր իր աչ­քը վեր բարձ­րաց­նել և­ եր­կինք հա­ռել և­ իր բե­րա­նը բա­ցել և­ որ­դու հետ Աստ­ծո առ­ջև­ ա­ղո­թել, նույն պա­հին խա­չը դիա­կին մո­տեց­նե­լիս ակն­թար­թո­րեն նրա դուստ­րը հա­րու­թյուն ա­ռավ մե­ռել­նե­րից և ­հա­րու­թյուն առ­նե­լով փա­ռա­վո­րում և­ օրհ­նում էր Աստ­ծուն, որ Իր ­Խա­չով ապ­րեց­րեց նրան: Երբ տի­կի­նը տե­սավ, որ դուստ­րը մե­ռել­նե­րից հա­րու­թյուն ա­ռավ ­Խա­չի զո­րու­թյամբ, վա­խե­նա­լով խիստ զար­մա­ցավ և­ իր ե­րե­սի վրա ընկ­նե­լով երկր­պա­գեց և ­համ­բու­րեց Ք­րիս­տո­սի ­Սուրբ ­Խա­չը և ­գո­հա­ցավ ան­պատ­մե­լի հրաշք­նե­րով, որ ­Տե­րը ցույց տվեց սուրբ ­Խա­չի զո­րու­թյան մի­ջո­ցով, և­ իր տղա­նե­րի ու դուստ­րե­րի հետ փա­ռա­բա­նում էր ա­մե­նա­կալ ­Տի­րո­ջը, և­ է՛լ ա­վե­լի էին հաս­տատ­վում մեր ­Տեր ­Հի­սուս Ք­րիս­տո­սի և Ն­րա սուրբ ­Խա­չի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վատ­քի մեջ և­ որ` ար­դա­րև ­Հի­սուս Ք­րիս­տոս Աստ­ծո Որ­դի է և­ այս ­Խա­չը Ն­րանն է, ո­րը և ս­րա­նով կե­նա­գոր­ծե­լու է իր հա­վա­տա­ցյալ­նե­րին, և­ ա­պա­վե­նը, օգ­նա­կանն ու պա­հա­պանն է հա­վա­տա­ցյալ­նե­րի և ­հաղ­թու­թյան նշան ընդ­դեմ տե­սա­նե­լի և­ ան­տե­սա­նե­լի թշնա­մու, որ հակ­ա­ռակ­վում է Ք­րիս­տոս ­Հի­սու­սի մեջ ե­ղած ճշմա­րիտ ա­վանդ­նե­րին: Իր որ­դին ա­սում է թա­գու­հուն. «Ե­թե այս այս­պես չլի­ներ Հի­սու­սի ­Խա­չի զո­րու­թյու­նը և­ ա­վա­զակ­նե­րի խա­չի ոչն­չու­թյու­նը չէր հայտ­նվի: Այ­սու­հե­տև­ ա­հա Ք­րիս­տո­սի սուրբ ­Խա­չը հզո­րա­նա­լու է և ­մենք պի­տի ու­րա­խա­նանք նրա հրա­շա­գործ զո­րու­թյամբ, և Ք­րիս­տոս Աս­տված սրա­նով պի­տի փա­ռա­վո­ր­վի այժմ և ­հա­վի­տյանս»:

 

Եվ հե­տո Ք­րիս­տո­սի ­Խա­չը տվե­ցին ­Հա­կո­բո­սին, որ­պես­զի զգու­շու­թյամբ պա­հի և ­պա­տվի, և հ­րա­մա­յեց ե­կե­ղե­ցի կա­ռու­ցել ­Գող­գո­թա լե­ռան վայ­րում, ուր խա­չվեց Ք­րիս­տոս, նաև` գե­րեզ­մա­նի վրա, ուր թա­ղվեց, և ­բո­լոր սուրբ վայ­րե­րը զա­տեց շին­վածք­նե­րով, որ­պես­զի պաշ­տա­մուն­քի ժո­ղո­վա­րան­ներ լի­նեն, ուր օր ու գի­շեր պետք է օրհ­նվեր Ք­րիս­տոս Աս­տված: Եվ դշխոն տես­նե­լով, որ բո­վան­դակ քա­ղա­քը հա­վա­քված է այս մեծ հրաշ­քին ի տես` իր դստե­րը հրա­մա­յեց. նրան, ո­րի վրա երևաց սուրբ ­Խա­չի զո­րու­թյու­նը, որ­պես­զի ա­ռանց թաք­նվե­լու ե­րևա ժո­ղովր­դին, որ կա­մե­նում էր տես­նել, որ­պես­զի տես­նեն և ­փա­ռա­վո­րեն Աստ­ծուն` Ն­րա ան­պատ­մե­լի հրա­շա­գոր­ծու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, որ նրա ան­ձի վրա ցույց տվեց սուրբ Խա­չի մի­ջո­ցով, որ­պես­զի հա­վա­տա­ցյալ­նե­րը ու­րա­խա­նան և Խա­չի թշնա­մի­նե­րը, Ք­րիս­տո­սի ա­տե­լի­նե­րը ա­մո­թով մնան: Բայց հրեա­նե­րը և­ ու­րա­ցող հե­թա­նոս­նե­րը խիստ տրտմե­ցին այդ հրա­շա­գոր­ծու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, որ կա­տա­րվե­ցին հա­վա­տա­ցյալ դշխո­յի հետ, ո­րով­հե­տև ­տե­սան շա­տե­րին, որ հա­վա­տա­ցին ­Տի­րո­ջը: Եվ այս հրաշ­քի լու­րը ա­մեն տեղ պատմ­վում էր, և ­մե­ծա­նում էր ­Տի­րոջ ա­նու­նը և ­փա­ռա­վոր­վում այդ զար­մա­նա­լի գոր­ծե­րով: Եվ մեծ խա­ղա­ղու­թյուն ե­ղավ Երու­սա­ղե­մի բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րում և­ այս բո­լոր քա­ղաք­նե­րում, որ շրջա­կայ­քում էին, և­ այս բո­լո­րի մա­սին լսե­լով օրհ­ներ­գում էին Աստ­ծուն: Եվ այս բո­լո­րից հե­տո դշխոն իր խմբով դուրս ե­կավ Ե­րու­սա­ղե­մից, որ­պես­զի Հ­ռոմ գնա, և­ ինչ քա­ղա­քով որ անց­նում էր` բո­լո­րը գա­լիս էին մե­ռել­նե­րից հա­րու­թյուն ա­ռած իր դստե­րը տես­նե­լու և Ք­րիս­տո­սի սուրբ ­Խա­չի մի­ջո­ցով ե­րևա­ցած հրաշք­նե­րից սո­վո­րում էին: Եվ երբ դշխոն մտավ Հ­ռոմ, Կ­ղո­դեոս կայ­սե­րը պատ­մեց Ք­րիս­տո­սի ա­նվամբ սուրբ Խա­չի կա­տա­րած այն ա­մե­նը, որ Ե­րու­սա­ղե­մում ե­րևաց նրա կույս դստեր վրա. մեռ­նե­լը և ­հա­րու­թյուն առ­նե­լը: Եվ կայս­րը լսե­լով` փա­ռա­բա­նում էր Աստ­ծուն, և հ­րա­մա­յեց` բո­լոր հրեա­նե­րին հա­լա­ծել Հ­ռո­մից: Եվ արդ, նաև ­Պետ­րո­սին էր պատ­մում այն հրաշք­նե­րը, որ կա­տա­րվե­ցին, նմա­նա­պես բո­լո­րին` Ք­րիս­տո­սի ­Խա­չի զո­րու­թյու­նը: Եվ ա­մեն­քը լսե­լով` փա­ռա­վո­րե­ցին Աստ­ծուն:

 

Արդ, այս բո­լո­րը, որ պատմ­վեց, ի մտի ա­ռեք և ­հա­վա­տա­ցեք Ք­րիս­տո­սին և ­սուրբ ­Խա­չը ձեզ պա­հա­պան ու­նե­ցեք և ­բո­լոր հա­վա­տա­ցյալ­նե­րին` ա­պա­վեն, ով­քեր հույս ու­նեն Ք­րիս­տո­սի վրա: Եվ ­Հա­կո­բո­սը, որ Ե­րու­սա­ղե­մի ե­կե­ղե­ցու գլուխն էր և ­Տի­րո­ջը հա­վա­տա­րիմ մի մարդ, գրեց այս բո­լո­րը, որ տե­սավ ին­քը և ­ծա­նու­ցեց ա­ռա­քյալ­նե­րին, ով­քեր Ք­րիս­տո­սի քա­րո­զիչ­ներն էին, և ­Հա­կո­բո­սի ըն­կեր­նե­րը, որ­պես­զի նրանք ևս քա­րո­զեն և ­ցույց տան այն զո­րու­թյու­նը և հ­րաշք­նե­րը, որ Քրիս­տո­սով էին: Եվ Կ­ղո­դեո­սի ու ­Պատ­րո­նի­կեի մա­հվա­նից հե­տո հրեա­նե­րը գրգռվե­լով հա­վա­տա­ցյալ­նե­րի վրա և ­հա­լա­ծանք հա­նե­լով նրանց դեմ` փա­խուս­տի մատ­նե­ցին հա­վա­տա­ցյալ­նե­րին. սպա­նե­ցին ­Հա­կո­բոս Տ­յառ­նեղ­բո­րը և, վերց­նե­լով սուրբ ­Խա­չը մարդ­կան­ցից ծա­ծուկ թա­ղե­ցին հո­ղի մեջ ­Գա­գաթ (­­Գող­գո­թա կո­չվող) վայ­րում: