Ցդստերսն եւ ցթագուհիսն փեսայն զայս ինչ ասէ:
1. Զի՞նչ տեսանէք յոդողոմացիդ որ դիմեալ գայ իբրեւ զգունդս բանակաց. քանզի գեղեցկացան գնացք քո կաւշկաւք դուստր Ամինադաբայ: Ձեւ բարձից քոց նման է ուլանց յեռելոց գործոյ ճարտարի:
2. Պորտ քո թակոյկ ճախարակեայ անպակաս ի գինւոյ խառնելոյ: որովայն քո` իբրեւ զշեղջ ցորենոյ փակեալ շուշանաւ:
3. Երկու ստինք քո` իբրեւ երկուս ուլս երկուորիս այծեման:
4. պարանոց քո` իբրեւ աշտարակ փղոսկրեայ: Աչք քո` իբրեւ զծովակն Եսեբոնի ի դրունս դստերաց բազմաց: Ըռնգունք քո` իբրեւ զաշտարակն Լիբանանու, որ դիտէ հանդէպ Դամասկոսի:
5. Գլուխ քո ի վերայ քո իբրեւ զԿարմելոս: եւ հեւսք գլխոյ քոյ իբրեւ զծիրանի իբրեւ զթագաւոր, թագ ի գլուխ յասպարէսս:
6. Քանի՞ գեղեցկացար` եւ քանի՞ քաղցրացար, սէր ի փափկութեան քում:
7. Նմանեցաւ մեծութիւն քո արմաւենւոյ, եւ ստինք քո ողկուզաց:
8. Ասացեր` թէ ելից յարմաւենին, բուռն հարից զբարձրութեանց նորա: Եւ եղիցին ստինք քո իբրեւ զողկոյզս որթոյ. եւ հոտ ըռնգանց քոց իբրեւ զխնձոր.
9. եւ կոկորդ քո իբրեւ զգինի ազնիւ: Երթեալ զհետ եղբաւրորդւոյ իմոյ յուղղութիւնս, բաւականեալ շրթամբք իմովք` եւ ատամամբք:
10. Ես եղբաւրորդւոյ իմոյ` եւ առ իս դարձ նորա:
11. Եկ եղբաւրորդի իմ ելցուք յագարակս, ագցուք ի շէնս եւ ի պարտէզս.
12. կանխեսցուք յայգիս: Տեսցուք թէ ծաղկե՞ալ իցէ որթ, թէ ծաղկեա՞լ իցէ նոճ, թէ ծաղկեա՞լ իցէ նռնենի. անդ տաց զստինս իմ քեզ:
13. Մանրագորք ետուն զհոտ իւրեանց. առ դուրս մեր ամենայն մրգաբերք: Զնոր առ հնով, զոր ետ ինձ մայր իմ, պահեցի քեզ եղբաւրորդի իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: