1. Եւ հրաման ետ Տէր կիտին մեծի կլանել զՅովնան. եւ էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։
2․ Եւ եկաց Յովնան յաղաւթս առ Տէր Աստուած ի փոր կիտին եւ ասէ.
3. Ի նեղութեան իմում աղաղակեցի առ Տէր Աստուած իմ. եւ լուաւ ինձ յորովայնէ դժոխոց աղաղակի իմում. լուր, Տէր, ձայնի իմում,
4. ընկեցեր զիս ի խորս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս։
5. Ամենայն զբաւսանք քո եւ ալիք քո անցին ի վերայ իմ. եւ ասացի՝ թէ մերժեցայ յաչաց քոց։ Արդ, իցէ՞ թէ յաւելից հայել ի տաճար սուրբ քո.
6. Հեղան զինեւ ջուրք մինչեւ յոգիս. անդունդք անհնարինք պաշարեցին զիս։
7. Եմուտ գլուխ իմ ընդ փապարս լերանց. իջի յերկիր՝ որոյ նիգք իւր աղխք յաւիտենից, ելցեն յապականութենէ կեանք իմ։
8. Առ քեզ, Տէր Աստուած իմ, ի նուազել հոգւոյ իմոյ կարդացի, զՏէր յիշեցի. եւ եկեսցեն աղաւթք իմ ի տաճար սուրբ քո։
9. Որ պահէին զունայնութիւն եւ զստութիւն՝ զողորմութիւնս իւրեանց թողին։
10. Այլ ես ի ձայն աւրհնութեան եւ խոստովանութեան մատուցից քեզ պատարագ՝ զոր ուխտեցի, եւ հատուցից փրկութեան Տեառն։
11. Եւ հրամայեցաւ ի Տեառնէ վիշապ ձկանն՝ եւ եթուք զնա ի ցամաք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: