Ա. Լոպուխին
34-39․ Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից: [33] Մեռավ Հուսամը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին: Նա Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին: Նրա քաղաքի անունը Ավիթ էր: Մեռավ Ադադը, և նրա փոխարեն թագավորեց Սամաղան՝ Մասեկկայից: Մեռավ Սամաղան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբովթից, որը գետեզրին է: Մեռավ Սավուղը, և նրա փոխարեն թագավորեց Աքոբովրի որդի Բաաղխանանը: Մեռավ Բաաղխանանը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Հադառը՝ Բադադի որդին: Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մեհետաբեել: Սա Մեզահաբի աղջկա՝ Մատրեդի դուստրն էր: (Սինոդական թարգ․)
Նմանատիպ մի զուգորդության նմանության է պարտական նաև այն տեսակետը, որ եդովմացիների երկրորդ թագավոր Հովբաբը նույն ինքը՝ բազմաչարչար Հոբն է: Այս կարծիքը ներառվել է Հոբի գրքի հունարեն (նաև սլավոներեն) թարգմանության մեջ որպես հավելում (Հոբ 42։17): Ընդ որում՝ այն քաղաքի անունը՝ Բոսորա (կամ Բոցրա), որտեղից ծագում էր Հովբաբը՝ նույնացված է Հոբի մոր անվան հետ (Բոսորա–Բոցրա՝ հայտնի եդովմական քաղաք, Ես. 34։6, 63։1, Ամ. 1։12): Այս կարծիքը եկեղեցու այլ ուսուցիչների հետ կիսում է երանելի Թեոդորիտը (պատասխան՝ 95–րդ հարցին), որը ևս նմանություն է տեսնում Ծննդ. 36:33–րդ համարի և Հոբի պատմության միջև: Այս ենթադրությունը որոշակիորեն հավանական է դարձնում այն հանգամանքը, որ Հովբաբ թագավորի հետնորդը թեմանացի է եղել, ինչպես Հոբի ընկեր Եղիփազն էր Թեմանից: Բայց ո՛չ պատմականորեն, ո՛չ քերականորեն այս երկու անձերի նույնությունը հնարավոր չէ հաստատել:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Զարեհի որդի Յոբաբը, որ Բոսորայից էր:
(Արարատ թարգ․) Եվ Բաղղան մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հովաբը:
(Գրաբար) Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Զարեհի որդի Յոբաբը, որ Բոսորայից էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: