Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:42

Հովհաննես Ծործորեցի

Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   

   Եվ ով այս փոքրիկներից մեկին մի բաժակ սառը ջուր խմեցնի միայն հանուն աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի:
   Տես, որ այս ամենը աշակերտներին ընդունողների համար է անում, որովհետև ոչ միայն մեծամեծ բաների մասին է խոսում, այլև հույժ փոքրերի, քանի որ ի՞նչն է ավելի փոքր, քան բաժակով ջուրը, որ ծախս չի պահանջում: Բայց նույնիսկ դրա դիմաց վարձ կստանա, միայն թե անի [Աստծո] փառքի և հանուն Տիրոջ աշակերտի, [այսինքն՝ որ նա, ում համար դա անում է], քրիստոնյա է և Տիրոջ ծառա: Սա թեպետ մարդկանց աչքին փոքր է երևում, սակայն [այն կատարողը] փոխարենը բազմապատիկը կստանա՝ հարուստի ծարավից  594 զերծ կմնա և կլցվի Հոգու շնորհներով:

   Իսկ այլաբանորեն՝ երբ մեկը տեսնում է ծարավ հոգիներ՝ կարոտ առաքինության ու ճշմարիտ գիտության, և ըստ ընդունողների տարողության չափի խմեցնում է վարդապետության խոսքով, մեծամեծ վարձ կստանա: Այն, որի մասին ասաց Երեմիան. «Եթե պատվականը զատես անարգից, Իմ բերանը կկոչվես» (Երեմ. 15։19): Որովհետև «սառը ջուր»-ը ճշմարիտ ուսմունքն է խորհրդանշում: Եվ մեկ բաժակ է ասվում և ոչ թե երկու կամ երեք, որովհետև թեպետ քարոզության եղանակները տարբեր են, սակայն միևնույն Հոգու շնորհից են բխում՝ ըստ առաքյալի  595:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17