Հովհաննես Ծործորեցի
Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց,
Այս ամենի մասին Հիսուսն առակներով խոսեց ժողովրդի հետ և առանց առակի ոչինչ չէր խոսում նրանց հետ:
Մարկոսն ասում է՝ այն պատճառով էր առակներով խոսում, որպեսզի կարողանային լսել 753, և եթե ոչ խոսքի իմաստները, գոնե պատմությունների շարադրանքն իմանային: Իսկ ասելը թե՝ «առանց առակի ոչինչ չէր խոսում», [չի նշանակում] միշտ, այլ միայն այդ ժամանակ: [Առակով էր խոսում], ոչ թե որ չհասկանային, այլ որ նրանց դրդեր հարցեր տալու: Բայց նրանք բնավ չսթափվեցին, թեպետ առակներով ահավոր տանջանքներ սպառնաց նրանց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: