Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց Հիսուս ասաց նրանց. «Կարիք չկա, որ նրանք գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:13
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»:
   
   Հիսուսն ասում է. «Նրանք կարիք չունեն գնալու, դո՛ւք նրանց կերակուր տվեք»:
   Ի՜նչ մեծ մարդասիրություն: Ասում է. «Նրանք կարիք չունեն գնալու». որպես թե ասում է՝ եթե բարձրագույնը ջամբեցինք 1, նվազ կարևոր բաների համար կարիք չկա ուրիշ տեղ ուղարկելու, դո՛ւք կերակուր տվեք նրանց: Չասաց. «Ե՛ս կտամ», այլ թե՝ «դո՛ւք [տվեք]», որովհետև դեռևս [սովորական] մարդ էին Նրան համարում: Եվ նրանք [այդ խոսքից] բնավ չշփոթվեցին, որովհետև [Նրա հետ] տակավին իբրև մարդու հետ էին խոսում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15