Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:16

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»:
   
   Հիսուսն ասում է. «Նրանք կարիք չունեն գնալու, դո՛ւք նրանց կերակուր տվեք»:
   Ի՜նչ մեծ մարդասիրություն: Ասում է. «Նրանք կարիք չունեն գնալու». որպես թե ասում է՝ եթե բարձրագույնը ջամբեցինք 794, նվազ կարևոր բաների համար կարիք չկա ուրիշ տեղ ուղարկելու, դո՛ւք կերակուր տվեք նրանց: Չասաց. «Ե՛ս կտամ», այլ թե՝ «դո՛ւք [տվեք]», որովհետև դեռևս [սովորական] մարդ էին Նրան համարում: Եվ նրանք [այդ խոսքից] բնավ չշփոթվեցին, որովհետև [Նրա հետ] տակավին իբրև մարդու հետ էին խոսում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15