Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:33

Հովհաննես Ծործորեցի

Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:
   

   pԱշակերտներն ասում են Նրան. «Բայց այս անապատում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ հագեցնենք այսքան ժողովրդի»:

   Նախքան [Սուրբ] Հոգին ընդունելը աշակերտները թերակատար էին: Դա երևում է այս [խոսքից]: Որովհետև [Հիսուսն] այն պատճառով ասաց. «Չեմ կամենում նրանց անոթի ուղարկել», որ հոժարակամ դարձներ [աշակերտներին] և սովորեցներ մոտենալ աղաչելու թե՝ «Հա՛ց ստեղծիր ու տուր նրանց ուտելու, ինչպես այն ժամանակ»: Սակայն այսպիսի բան մտքով չանց կացրին. մոռացել էին նախկին հրաշքը և այն, որ [Հիսուսն] իրենց սպասավոր դարձրեց հացին և իրենց հանձնարարեց կրել կողովները: Ուստի ինչպես որ այնտեղ էին անապատը պատճառ բերում, այդպես էլ այստեղ. նայում էին ժողովրդի բազմաքանակությանը և վարանում. «Որտեղի՞ց այնքան հաց, որ հագեցնենք այսքան ժողովրդի»: Իսկ Տերն ի՞նչ [պատասխանեց]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32