Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Նրա աշակերտները Նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց այսքան ժողովրդին կերակրելու համար»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:32
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:
pԱշակերտներն ասում են Նրան. «Բայց այս անապատում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ հագեցնենք այսքան ժողովրդի»:
Նախքան [Սուրբ] Հոգին ընդունելը աշակերտները թերակատար էին: Դա երևում է այս [խոսքից]: Որովհետև [Հիսուսն] այն պատճառով ասաց. «Չեմ կամենում նրանց անոթի ուղարկել», որ հոժարակամ դարձներ [աշակերտներին] և սովորեցներ մոտենալ աղաչելու թե՝ «Հա՛ց ստեղծիր ու տուր նրանց ուտելու, ինչպես այն ժամանակ»: Սակայն այսպիսի բան մտքով չանց կացրին. մոռացել էին նախկին հրաշքը և այն, որ [Հիսուսն] իրենց սպասավոր դարձրեց հացին և իրենց հանձնարարեց կրել կողովները: Ուստի ինչպես որ այնտեղ էին անապատը պատճառ բերում, այդպես էլ այստեղ. նայում էին ժողովրդի բազմաքանակությանը և վարանում. «Որտեղի՞ց այնքան հաց, որ հագեցնենք այսքան ժողովրդի»: Իսկ Տերն ի՞նչ [պատասխանեց]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918
Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: