Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հեռո՛ւ Ինձնից, սատանա՛, դու Ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե Աստծունը, այլ մարդկայինի մասին»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:21
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:
Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես Ինձ համար, որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»:
Սաստիկ հանդիմանում է նրան, որպեսզի ցույց տա, որ Ինքը կամավորաբար է գնում չարչարվելու, նաև այն հայտնում, որ դա հակառակորդի կամքն է, որ Ինքը չչարչարվի, նրա, ով նախանձում է մարդկանց փրկությանը: Ուստի չասաց [Հիսուսը]. «Սատանան խոսեց քո մեջ», այլ՝ «Հետև՛ս գնա, սատանա՛», այսինքն՝ աստվածային կամքի հակառակո՛րդ 1, որպեսզի սրանով և մյուսներին վախեցներ, և [Պետրոսին] ուղղության բերեր: «Գայթակղություն ես Ինձ համար», այսինքն՝ ինչպես որ օձի միջոցով [գայթակղություն եղավ] Եվայի համար, այդպես էլ քո միջոցով Ինձ համար է [լինում]: «Որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը». քանի որ [Պետրոսը] մարդկային ու երկրային մտքով էր քննում, որով անպատշաճ էր համարում [Քրիստոսի] չարչարանքները, [Քրիստոսն] ասում է. «Ո՛չ, այդ չարչարանքները պատշաճում են Ինձ: [Քո խորհուրդն] աստվածային մտքի համաձայն չէ. որովհետև եթե լսած լինեիր ասված խոսքերը, ապա [քո] մարմնավոր անմտությունից կգարշեիր, քանի որ չսովորեցիր, թե գալուստս ինչի համար եղավ: Այլ ինչպես որ եղա մանուկ, դրվեցի մսուրի մեջ, ուրախացրի Ադամի ծնունդներին, այդպես էլ պիտի իջնեմ դժոխք ու մխիթարեմ մեռյալներին, որ ի սկզբանե սպասում ու ցանկանում էին Իմ գալուստը՝ ըստ այսմ. «Աբրահամը ցանկացավ տեսնել Իմ օրը, տեսավ և ուրախացավ» (հմմտ. Հովհ. 8։56): Որովհետև սա՛ է Աստծո խորհուրդը, որ հայտնեց Իր սուրբ մարգարեներին՝ Իմ խաչի միջոցով մարդկանց փրկությունը, իսկ քոնը մարդկային [խորհուրդ է], որը հակառակ է Ինձ»:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:
«Եվ Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար, որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»:
Այս արժանի է ասել ամեն մի մարդու, ով հեռանում է Աստվածային հավատից և խորհում է Մարկիոնի կամ այլ հերձվածողի [նման], ովքեր ուսուցանում են մարդկայինը՝ թողնելով աստվածայինը:
Արդ այժմ Պետրոսի [հակառակ] կամքի համար նրան ասաց՝ «ետև՛ս գնա», իսկ հակառակ գիտելիքի համար ասաց՝ «սատանա», որ է հակառակորդ, քանզի Պետրոս կարծում էր, թե Հայրը չի լինի Քրիստոսի քավիչը, եթե [Քրիստոս] չարչարվի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: