Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:23

Հովհաննես Ծործորեցի

Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:
   
   Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես Ինձ համար, որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»:

   Սաստիկ հանդիմանում է նրան, որպեսզի ցույց տա, որ Ինքը կամավորաբար է գնում չարչարվելու, նաև այն հայտնում, որ դա հակառակորդի կամքն է, որ Ինքը չչարչարվի, նրա, ով նախանձում է մարդկանց փրկությանը: Ուստի չասաց [Հիսուսը]. «Սատանան խոսեց քո մեջ», այլ՝ «Հետև՛ս գնա, սատանա՛», այսինքն՝ աստվածային կամքի հակառակո՛րդ 854 , որպեսզի սրանով և մյուսներին վախեցներ, և [Պետրոսին] ուղղության բերեր: «Գայթակղություն ես Ինձ համար», այսինքն՝ ինչպես որ օձի միջոցով [գայթակղություն եղավ] Եվայի համար, այդպես էլ քո միջոցով Ինձ համար է [լինում]: «Որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը». քանի որ [Պետրոսը] մարդկային ու երկրային մտքով էր քննում, որով անպատշաճ էր համարում [Քրիստոսի] չարչարանքները, [Քրիստոսն] ասում է. «Ո՛չ, այդ չարչարանքները պատշաճում են Ինձ: [Քո խորհուրդն] աստվածային մտքի համաձայն չէ. որովհետև եթե լսած լինեիր ասված խոսքերը, ապա [քո] մարմնավոր անմտությունից կգարշեիր, քանի որ չսովորեցիր, թե գալուստս ինչի համար եղավ: Այլ ինչպես որ եղա մանուկ, դրվեցի մսուրի մեջ, ուրախացրի Ադամի ծնունդներին, այդպես էլ պիտի իջնեմ դժոխք ու մխիթարեմ մեռյալներին, որ ի սկզբանե սպասում ու ցանկանում էին Իմ գալուստը՝ ըստ այսմ. «Աբրահամը ցանկացավ տեսնել Իմ օրը, տեսավ և ուրախացավ» (հմմտ. Հովհ. 8։56): Որովհետև սա՛ է Աստծո խորհուրդը, որ հայտնեց Իր սուրբ մարգարեներին՝ Իմ խաչի միջոցով մարդկանց փրկությունը, իսկ քոնը մարդկային [խորհուրդ է], որը հակառակ է Ինձ»:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:
   
   «Եվ Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար, որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»:

   Այս արժանի է ասել ամեն մի մարդու, ով հեռանում է Աստվածային հավատից և խորհում է Մարկիոնի կամ այլ հերձվածողի [նման], ովքեր ուսուցանում են մարդկայինը՝ թողնելով աստվածայինը:

   Արդ այժմ Պետրոսի [հակառակ] կամքի համար նրան ասաց՝ «ետև՛ս գնա», իսկ հակառակ գիտելիքի համար ասաց՝ «սատանա», որ է հակառակորդ, քանզի Պետրոս կարծում էր, թե Հայրը չի լինի Քրիստոսի քավիչը, եթե [Քրիստոս] չարչարվի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20