Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:22

Հովհաննես Ծործորեցի

Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»:
 

   Պետրոսը, Նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել Նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր, թող չպատահի դա Քեզ»:

   Ի՞նչ է սա. նա, ով արժանացավ այնպիսի հայտնության և երանություն ընդունեց, ինչպե՞ս իսկույն ընկավ երկմտանքի մեջ ու սխալ թույլ տվեց: Նախ՝ վախեցավ չարչարանքներից, թեպետ [դրանց մասին] շատ էր լսել. եթե չարչարանքներ Կրողը տագնապում էր խաչվելուց առաջ 852, ի՞նչ ասել [Պետրոսի] մասին: Երկրորդ՝ թեպետ Նրան Աստծո Որդի դավանեց Հոր հայտնությամբ, սակայն խաչի ու հարության խորհրդին հասու չեղավ, որովհետև այն հայտնի չդարձավ նրան, այլ ծածուկ պահվեց, ինչպես ասում է [ավետարանա-կան] խոսքը 853: Ուստիև վիճում էր, սակայն անվստահորեն, և առանձին ասաց. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր». կամ կարծում էր, թե Հայրը Քրիստոսի քավիչը պիտի լիներ, որպեսզի Նա չչարչարվեր, կամ էլ «Քավ լիցի Քեզ, Տեր»-ը նշանակում է [նույնը, ինչ] «Թող չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20