Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։29

Մաղաքիա արք. Օրմանյան

Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 4:26
 

Թեոֆիլակտ Բուլղարացի

Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:

 

Երբ «բերք»−ի ժամանակը գալիս է,  «մանգաղը» հավաքում է այն: «Մանգաղը» Աստծո Խոսքն է, իսկ «բերքը»՝ վախճանի ժամանակը:

 

Ա․  Լոպուխին

Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:  (Սինոդական թարգմ․)[29]

 

    Անկասկած, 29−րդ համարում նշված պտուղների ներքո նկատի է առնվում Քրիստոսի հետ հավատացյալների վերջին հանդիպումը, որն ինքը՝ Քրիստոսն է կատարելու, որն այժմ հեռանում է երկրից, բայց հետո պետք է գա, որպեսզի իր սերմանածի պտուղները հավաքի (Հայտ. 14։14):

    Այս առակը մեզ  վստահություն է ներշնչում, որ առաքյալների քարոզչական խոսքի մարդկանց սրտերի մեջ ընկնելու պահից սկսած Աստծո գործը չի դադարելու զարգանալ և անհայտ ուղիներով անընդհատ առաջ է գնալու, մինչև Աստծո մեջ նոր ու երանելի կյանքի համար մարդկային սիրտը վերջապես հասունանա:
--------------------------------
[29] (Էջմիածին թարգմ․) Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
(Արարատ թարգմ․) Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։
(Գրաբար) Այլ յորժամ տայցէ զպտուղն, վաղվաղակի առաքի մանգաղ. զի հասեա՛լ են հունձք: