Մաղաքիա արք. Օրմանյան
Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:26
Թեոֆիլակտ Բուլղարացի
Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
Երբ «բերք»−ի ժամանակը գալիս է, «մանգաղը» հավաքում է այն: «Մանգաղը» Աստծո Խոսքն է, իսկ «բերքը»՝ վախճանի ժամանակը:
Ա․ Լոպուխին
Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: (Սինոդական թարգմ․)[29]
Անկասկած, 29−րդ համարում նշված պտուղների ներքո նկատի է առնվում Քրիստոսի հետ հավատացյալների վերջին հանդիպումը, որն ինքը՝ Քրիստոսն է կատարելու, որն այժմ հեռանում է երկրից, բայց հետո պետք է գա, որպեսզի իր սերմանածի պտուղները հավաքի (Հայտ. 14։14):
Այս առակը մեզ վստահություն է ներշնչում, որ առաքյալների քարոզչական խոսքի մարդկանց սրտերի մեջ ընկնելու պահից սկսած Աստծո գործը չի դադարելու զարգանալ և անհայտ ուղիներով անընդհատ առաջ է գնալու, մինչև Աստծո մեջ նոր ու երանելի կյանքի համար մարդկային սիրտը վերջապես հասունանա:
--------------------------------
[29] (Էջմիածին թարգմ․) Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
(Արարատ թարգմ․) Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։
(Գրաբար) Այլ յորժամ տայցէ զպտուղն, վաղվաղակի առաքի մանգաղ. զի հասեա՛լ են հունձք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: