Երեմիայի մարգարեության մեկնություն 31:2

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Սրից ապաքինված ժողովուրդը ողորմություն գտավ անապատում. գնում եմ հանգստացնելու Իսրայելին»»։ (Սինոդական թարգմ.)[2]
    
    «Սրից մազապուրծ եղած ժողովուրդ». սրանք Ասորեստանի թագավորի կողմից Իսրայելի թագավորությունում բռնված և Ասորեստան տարված գերիներն են:  Նրանք ասորեստանցիների կողմից Իսրայելի թագավորության քաղաքների գրավման ժամանակ տեղի ունեցած սպանդից փրկվածներն են: «Գտավ». ապագայի մասին մարգարեական խոսքում այս բառը ապառնիի փոխարեն դրվել է անցյալ ժամանակով, և այստեղ  տեղին է թարգմանել «կգտնի» ձևով։ «Անապատում». այսինքն՝ գերության երկրում, որն իսրայելացիների համար նույնքան վտանգ էր ներկայացնում, որքան անապատը: «Գալիս եմ» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «կհասնեմ»  կամ «գնանք»։ «Հանգստացնել». այսինքն՝ հանել գերությունից և առաջնորդել Իսրայելի երկիր:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

---------------------------------------------

[2](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների»: Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Գտին տապ յանապատի անդ, սատակելովքն հանդերձ սուսերաւ։ Երթայք մի սատակէք զԻսրայէլ.