Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Սրից ապաքինված ժողովուրդը ողորմություն գտավ անապատում. գնում եմ հանգստացնելու Իսրայելին»»։ (Սինոդական թարգմ.)[2]
«Սրից մազապուրծ եղած ժողովուրդ». սրանք Ասորեստանի թագավորի կողմից Իսրայելի թագավորությունում բռնված և Ասորեստան տարված գերիներն են: Նրանք ասորեստանցիների կողմից Իսրայելի թագավորության քաղաքների գրավման ժամանակ տեղի ունեցած սպանդից փրկվածներն են: «Գտավ». ապագայի մասին մարգարեական խոսքում այս բառը ապառնիի փոխարեն դրվել է անցյալ ժամանակով, և այստեղ տեղին է թարգմանել «կգտնի» ձևով։ «Անապատում». այսինքն՝ գերության երկրում, որն իսրայելացիների համար նույնքան վտանգ էր ներկայացնում, որքան անապատը: «Գալիս եմ» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «կհասնեմ» կամ «գնանք»։ «Հանգստացնել». այսինքն՝ հանել գերությունից և առաջնորդել Իսրայելի երկիր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
---------------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների»: Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Գտին տապ յանապատի անդ, սատակելովքն հանդերձ սուսերաւ։ Երթայք մի սատակէք զԻսրայէլ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: