Երեմիայի մարգարեության մեկնություն 46։22

Սուրբ Եփրեմ Ասորի

22–23. Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ: Կտրեցէ՛ք նրա ծառերը, - ասում է Տէր Աստուած, - քանզի նրանց հաշիւը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից աւելի են բազմացել, նրանց թիւ չկայ:
     
      Ըստ բաբելոնացիների՝ եգիպտացիների վարձկան զինվորները նման էին հաճույքների սովոր պարարտ եզների, որոնք պատերազմի սկսելուն պես փախուստի էին դիմելու և չէին դիմանալու թշնամու հարձակմանը:
     

Սուրբ Եփրեմ Ասորի

     Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:22
     

Ա. Լոպուխին

«Նրա ձայնը հնչում է օձի ձայնի պես. նրանք ընթանում են զորքով, նրա դեմ կացիններով են գալիս` փայտահատների նման»։ (Սինոդական թարգմ.) [22]
     
     Ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել. «Եգիպտոսի ձայնն այժմ նման է թույլ աղմուկի, որն արձակում է արագ սողացող օձը», որին անտառում  անհանգստացրել են փայտահատները: Իսկ նախքան այդ, իհարկե, Եգիպտոսն ավելի բարձր էր խոսում:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

-------------------------------

[22](Էջմիածին թարգմ.) Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ:
(Արարատ թարգմ.) Նրա ձայնը հեռացող օձի ձայնի պես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։
(Գրաբար) Ձայն նորա իբրեւ զաւձի որ շչիցէ, զի ընդ աւազ գնայցեն։ տապարաւորք եկեսցեն ի վերայ նորա իբրեւ զփայտահարս։