Սուրբ Եփրեմ Ասորի
22–23. Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ: Կտրեցէ՛ք նրա ծառերը, - ասում է Տէր Աստուած, - քանզի նրանց հաշիւը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից աւելի են բազմացել, նրանց թիւ չկայ:
Ըստ բաբելոնացիների՝ եգիպտացիների վարձկան զինվորները նման էին հաճույքների սովոր պարարտ եզների, որոնք պատերազմի սկսելուն պես փախուստի էին դիմելու և չէին դիմանալու թշնամու հարձակմանը:
Սուրբ Եփրեմ Ասորի
Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:22
Ա. Լոպուխին
«Նրա ձայնը հնչում է օձի ձայնի պես. նրանք ընթանում են զորքով, նրա դեմ կացիններով են գալիս` փայտահատների նման»։ (Սինոդական թարգմ.) [22]
Ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել. «Եգիպտոսի ձայնն այժմ նման է թույլ աղմուկի, որն արձակում է արագ սողացող օձը», որին անտառում անհանգստացրել են փայտահատները: Իսկ նախքան այդ, իհարկե, Եգիպտոսն ավելի բարձր էր խոսում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15
-------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ:
(Արարատ թարգմ.) Նրա ձայնը հեռացող օձի ձայնի պես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։
(Գրաբար) Ձայն նորա իբրեւ զաւձի որ շչիցէ, զի ընդ աւազ գնայցեն։ տապարաւորք եկեսցեն ի վերայ նորա իբրեւ զփայտահարս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: