Ա․ Լոպուխին
«Ես կոտրեցի նաև Իմ մյուս գավազանը` «հանգույցները», որպեսզի վերջ դնեմ Հուդայի և Իսրայելի միջև բարեկամությանը»: (Սինոդական թարգ․) [14]
Դրանից հետո այլևս նման անհնազանդ և անշնորհակալ ոչխարների հովիվ մնալու ոչ մի հնարավորություն չկար, և բարի Հովիվը կոտրում է Իր մյուս գավազանը` քանդելով ընտրյալ ժողովրդի երկու հատվածների` Հուդայի ու Իսրայելի միջև եղած եղբայրությունը` նրանց ներքին կռիվներին ու քաղաքական տարբեր ուժերի միջև ընթացող պայքարին որպես զոհ թողնելով (Keil C.F. Op. cit. S. 625): Այժմ բարի Հովվի կողմից անշնորհակալ ոչխարների նկատմամբ ցուցաբերված հոգատարությանը վերջ է դրվում: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին խորհրդանշական անուններ ունեցող գավազանների իմաստը Ավետարանի քարոզչությանն ու Մովսիսական օրենքին առնչելով է մեկնաբանում. «Չճանաչելով բարի գավազանը, այսինքն` ավետարանական քարոզչությունը, և ավելին, դրանով իսկ անարգելով նաև երկրորդ գավազանը, այսինքն` Մովսիսական օրենքը, հրեաները չդարձան դեպի հավատը, չճանաչեցին Օրենքի և մարգարեների միջոցով Կանխատեսվածին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 168):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ:
(Արարատ թարգ․) Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։
(Գրաբար) Եւ ընկեցի զգաւազանն երկրորդ՝ զվիճակն, ցրել զուխտ իմ ի մէջ Յուդայ եւ ի մէջ Իսրայէլի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: