Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Ես կոտրեցի Իմ մյուս գավազանը՝ «Կապերը», որպեսզի խզեմ եղբայրությունը Հուդայի և Իսրայելի միջև»։ (Սինոդական թարգ․) [14]
Դրանից հետո այլևս ոչ մի հնարավորություն չկար մնալու նման անհնազանդ և անշնորհակալ ոչխարների հովիվը, և բարի Հովիվը կոտրում է Իր մյուս գավազանը` խզելով ընտրյալ ժողովրդի երկու հատվածների` Հուդայի ու Իսրայելի միջև եղբայրությունը` նրանց մատնելով ներքին պառակտումների ու խմբային պայքարի զոհաբերությանը (Keil C.F. Op. cit. S. 625): Այժմ վերջ է դրվում բարի Հովվի կողմից անշնորհակալ ոչխարների նկատմամբ ցուցաբերված հոգածությանը: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին խորհրդանշական անվանումներ ունեցող գավազանների իմաստը, Ավետարանի քարոզչությանն ու մովսիսական Օրենքին առնչելով, մեկնաբանում է. «Չճանաչելով բարի գավազանը, այսինքն` ավետարանական քարոզչությունը, և ավելին, դրանով իսկ անարգելով նաև երկրորդ գավազանը, այսինքն` մովսիսական Օրենքը, հրեաները չդարձան դեպի հավատը, չճանաչեցին Նրան, Ով կանխագուշակվել էր Օրենքի և մարգարեների միջոցով» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 168):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ:
(Արարատ թարգ․) Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։
(Գրաբար) Եւ ընկեցի զգաւազանն երկրորդ՝ զվիճակն, ցրել զուխտ իմ ի մէջ Յուդայ եւ ի մէջ Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: