Ա․ Լոպուխին
12-13․ «ու այսպես ասա նրան` այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա Այրը, որի անունը Շառավիղ է, Նա դուրս է գալու Իր արմատից և ստեղծելու է Տիրոջ տաճարը»: [12] «Նա ստեղծելու է Տիրոջ տաճարն ու փառք է ընդունելու, բազմելու է և կառավարելու է Իր գահի վրա, Իր գահի վրա նաև քահանա է լինելու, և երկրի խորհուրդը լինելու է սրա ու նրա միջև»: (Սինոդական թարգ․)
Պսակ դնելը, որի իշխանությունը քահանայապետը չուներ, պարզապես խորհրդանշական իմաստ ունի, ինչպես երևում է այն Այրի մասին հետագա հայտնությունից, Ում անունը Շառավիղ է։ Նա կծագի իր ժողովրդից՝ «կստեղծի իր Տիրոջ տաճարը» (անձեռակերտ. Զորաբաբելի կառուցած տաճարը պարզապես նախաօրինակ է) և, նվաստ վիճակից փառքի հասնելով, Իր գահի վրա կլինի Թագավոր ու Քահանա. այդ ժամանակ արդեն թագավորական և քահանայապետական իշխանությունների միջև տարաձայնությունների և թշնամանքի տեղ չի լինի, որի ողբալի օրինակներ եղել են հրեաների պատմության մեջ: Պարզ և բառացի կերպով ուսումնասիրվող հատվածում բովանդակվող (մարգարեության) պատմական իմաստը բացատրելով՝ Սուրբ Կյուրեղը շարունակում է. «Այն, որ սա, ակնհայտորեն, վերաբերում է Քրիստոսի խորհրդին, ոչ ոք չի կարող կասկածել, եթե մանրամասնորեն ուսումնասիրի: Մենք ի սկզբանե պնդում էինք, որ Զորաբաբելի և Հեսուի մեջ նկարագրվում է Քրիստոս` ինչպես յուրաքանչյուրի մեջ առանձնաբար, այնպես էլ երկուսում միասին` իբրև մեկ անձ, քանի որ Նրա մեջ պարփակված են և՛ Իսրայելի Թագավորը, և՛ Քահանայապետը» (Զաքարիայի մարգարեության մեկնություն //Творения. Ч. 11. С. Посад, 1898, էջ 78):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) եւ կ՚ասես նրան, թէ այսպէս ասաց Ամենակալ Տէրը. «Ահա այն մարդը, որի անունը Շառաւիղ է, նա պիտի ծագի իր արմատից եւ պիտի շինի Տիրոջ տաճարը:
(Արարատ թարգ․) Եվ ասա՛ նրան. Այսպես է ասում Զորքերի Տերը. «Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։
(Գրաբար) եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Ահա այր՝ եւ Ծագումն անուն նորա, եւ ի ներքոյ իւրմէ ծագեսցէ. եւ շինեսցէ զտուն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: