Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
12-13․ «Եվ ասա՛ նրան. այսպես է ասում Զորությունների Տերը. ահա Մարդը, որի անունը Շառավիղ է, Նա պիտի բուսնի Իր արմատից և պիտի շինի Տիրոջ տաճարը»։ [12]«Նա պիտի կառուցի Տիրոջ տաճարը և ընդունի փառքը, պիտի նստի և թագավորի Իր գահի վրա։ Նա նաև քահանա պիտի լինի Իր գահի վրա, և խաղաղության խորհուրդ պիտի լինի այդ երկուսի միջև»։ (Սինոդական թարգ․)
Պսակ դնելը, որի իշխանությունը քահանայապետը չուներ, ունի միայն խորհրդանշական իմաստ, ինչպես երևում է այն Մարդու վերաբերյալ հետագա հայտնությունից, Ում անունը Շառավիղ է։ Նա կծագի իր ժողովրդից՝ «պիտի շինի իր Տիրոջ տաճարը» (անձեռակերտ. Զորաբաբելի շինած տաճարը պարզապես նախատիպ է) և, նվաստացումից փառքի հասնելով, Իր գահի վրա պիտի լինի Թագավոր և Քահանա, և այնժամ արդեն տեղ չի լինի թագավորական և քահանայապետական իշխանությունների միջև տարաձայնությունների և թշնամանքի համար, որոնց ողբալի օրինակները եղել են հրեական պատմության մեջ: Սուրբ Կյուրեղը, տալով ուսումնասիրվող հատվածի՝ մարգարեության պատմական նշանակության բառացի և պարզ բացատրությունը, շարունակում է. «Այն, որ սա ակնհայտորեն վերաբերում է Քրիստոսի խորհրդին, ոչ ոք չի կարող կասկածել, եթե մանրամասն ուսումնասիրի: Մենք ի սկզբանե պնդում էինք, որ Զորաբաբելի և Հեսուի մեջ պատկերվում է Քրիստոս` ինչպես յուրաքանչյուրի մեջ առանձին, այնպես էլ երկուսի մեջ միասին` որպես մեկ անձ, քանի որ Նրա մեջ պարփակված են և՛ Իսրայելի Թագավորը, և՛ Քահանայապետը» (Զաքարիայի մարգարեության մեկնություն //Творения. Ч. 11. С. Посад, 1898, էջ 78):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) եւ կ՚ասես նրան, թէ այսպէս ասաց Ամենակալ Տէրը. «Ահա այն մարդը, որի անունը Շառաւիղ է, նա պիտի ծագի իր արմատից եւ պիտի շինի Տիրոջ տաճարը:
(Արարատ թարգ․) Եվ ասա՛ նրան. Այսպես է ասում Զորքերի Տերը. «Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։
(Գրաբար) եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Ահա այր՝ եւ Ծագումն անուն նորա, եւ ի ներքոյ իւրմէ ծագեսցէ. եւ շինեսցէ զտուն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: