Հարց. Ինչի՞ց է, որ այնպես է թվում, թե «Աստված դրժեց Իր երդումը» (Ա Մակ. 6:62), չէ՞ որ ասում էր. «Տերը երդվեց Իր զորությամբ, թե քեզ չեմ տալու քո թշնամիների ձեռքը (62:8), սակայն նրանց հանձնեց Տիտոսի ու Վեսպասիանոսի ձեռքը 1։ Կամ թե ինչպե՞ս է, որ ոմանց հանդեպ չարաչար պատիժներ է գործադրում՝ այդպիսով դրժելով Իր երդումը, հակառակ այն բանի, որ Նա բարի է։
Պատասխան. Ոմանք ասում են, թե նրանց դարձյալ Բաբելոն չգերեվարեց՝ այդպիսով պահելով Իր խոստումը, սակայն սա բավարար [պատասխան] չէ, այլ ա՛յն է [ճիշտ], որ Աստված երբեք չի դրժում Իր երդումն ու խոստումը, այլ՝ մենք ենք ուխտադրուժ դառնում, երբ արժանի չենք լինում Նրա խոստմանը, որովհետև Տերն արդարության համար պարգևներ է խոստանում ու երդվում է տալ, բայց երբ մենք խոտորվում ենք՝ երդումը դրժում ենք մենք, և ոչ թե՝ Նա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: