Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:21

Հովհաննես Ծործորեցի

«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին

   Վա՛յ քեզ, Քորազին, վա՛յ քեզ, Բեթսայիդա, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդոնում կատարված լինեին այն զորությունները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց էին խորգով ու մոխրով ապաշխարել:

   Սրանք եբրայեցիների այն քաղաքներից էին, որոնցում Հիսուսը մուտքուելք արեց՝ Գալիլեայի կողմերում ուսուցանելով և բազում հրաշքներ գործելով, բայց չհավատացին, ուստի [Հիսուսը] նաև անուններն է նշում՝ Քորազին, որ [նշանակում] է «Այստեղ է իմ խորհուրդը», և Բեթսայիդա, որ [նշանակում] է «մթին տուն» կամ «որսողների տուն» 615, որովհետև երկրայինը խորհելով և նսեմ ու անառակ կյանքը սիրելով՝ չհետևեցին երկնայինին: Եվ քանի որ գլխավոր առաքյալները մարդկանց որսորդներ էին, իսկ Փիլիպպոսն էլ՝ [բեթսայիդացիներից մեկը], ապա, որպեսզի ոչ ոք չկարծի, թե նրանք բնությամբ էին չար, այլ հոժարությամբ, [Հի-սուսը], տեսնելով նրանց անվրեպ կորուստը, ավաղում է ոչ միայն նրանց ցրումը հռոմեացիների միջոցով, այլև այն, որ իրենք իրենց մատնեցին ահավոր հրի ու արտաքին խավարի տանջանքին, ինչպես և ասում է. «Վա՛յ քեզ», այսինքն՝ այդպիսի վային դո՛ւ քեզ մատնեցիր և ոչ թե Ես:

   «Որովհետև եթե Տյուրոսում ու Սիդոնում [կատարված լինեին այն զորությունները]...»: Սրանց կորստյան մասին պատմում է Եզեկիելը 616: [Այս խոսքով Տերը] սովորեցնում է, որ առաջիններին [Աստված] նրա համար է տանջում, որ վերջինները զգաստանան. ուստի, քանի որ նրանց չարչարանքից չխրատվեցիք, կտանջվեք ոչ միայն ձեր, այլև նրանց պատճառով, որովհետև եթե Ծուրում ու Ծայդանում 617 կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ [կատարվեցին], չէին կործանվի, այլ հրաշքներն ընդունելով՝ կփրկվեին:
   
Ստեփանոս Սյունեցի

«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:20
   
Մաղաքիա արք. Օրմանյան