Ա. Լոպուխին
Աբրամը սկսեց ապրել Քանանացիների երկրիր, իսկ Ղովտը հաստատվեց այդ կողմերում գտնվող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում: (Սինոդական թարգ․) [12]
Աբրամը սկսեց ապրել Քանանացիների երկրում, իսկ Ղովտը՝ շրջակա քաղաքներում»... Աբրամը, հավատարիմ մնալով իր կոչմանը, շարունակեց քոչվոր ապրելակերպը և առանձնացավ Քանանի արևմտյան հատվածում։ Իսկ Ղովտն՝ ընդհակառակը, բարեկամական հարաբերություններ հաստատեց շրջակա բնակիչների հետ, և անգամ, գայթակղվելով նրանց կյանքի հարմարավետությունից, որոշեց փոխել իր նախկին քոչվորական ապրելակերպը քաղաքացու հանգիստ և հաճելի կյանքի հետ։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Աբրամը պանդխտեց Քանանացւոց երկրում, իսկ Ղովտը հաստատուեց այդ կողմերում գտնուող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում:
(Արարատ թարգ․) Աբրամը բնակվեց Քանանում, իսկ Ղովտը՝ դաշտի քաղաքներում և Սոդոմի մոտ վրան խփեց:
(Գրաբար) Եւ Աբրամ պանդխտեցաւ յերկրին Քանանացւոց. և Ղովտ նստաւ ի քաղաքի միում կողմանցն, և բնակեցաւ ի Սոդոմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: