Հովհաննես Ծործորեցի
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի:
Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Ամեն բույս, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի:
Թեպետ ոմանք, որ մանիքեցիների 822 հիվանդությամբ են բռնված, ասում են, թե սա [Հին ուխտի] Օրենքի մասին է, բայց ճիշտն այն է, որ [Տերն] Իր հանդեպ հավատի և պատվիրանների գործերի մասին ասաց սա՝ ըստ այսմ. «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չմղի նրան դեպի Ինձ» (հմմտ. Հովհ. 6։44): Եվ նրանք, քանի որ հավատով չտնկվեցին Ինձ վրա՝ Որթատունկիս ճյուղերը դառնալով, արմատախիլ կարվեն 823 ՝ նախ կյանքից ու շնորհից և ապա՝ հավիտենական փառքից: Այլև Աստված բարի է և մարդուն բարու համար ստեղծեց, իսկ ով չարն է գործում, Աստծուց տնկված չէ, ուստի պիտի խլվի իր գործերից և բարու մեջ արմատ գցի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: