Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Նա Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:12
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:
   
    Այդ ժամանակ աշակերտնե րը հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին ասաց իրենց:

    Թեպետ ոչ օրենսդիրները, ոչ էլ [Սուրբ] Գիրքը բացահայտորեն չէին խոսում այս մասին, սակայն [աշակերտները], քանի որ ուշադիր [լսեցին] ասվածը, իսկույն հասկացան, որովհետև վաղուց էին լսել Եղիայի գալու մասին, և Քրիստոսն էլ ասաց, որ նա եկել է: Նրանք դեպքերի ելքից համոզվելով էր, որ ճանաչեցին [Հովհաննես Մկրտչին] և հասկացան, այսինքն՝ հավատացին, որ իսկապես այնպես է, ինչպես [Հիսուսն] ասաց. առաքյալները շատ հեշտությամբ համոզվող միտք ունեին: Չհամոզվելը երկու բանից է առաջ գալիս՝ կամ տգիտությունից, կամ վես ու ամբարտավան բնավորությունից, իսկ [առաքյալներն] Աստծո շնորհով ուղղել էին դրանք. հպարտությունը՝ Տիրոջից հեզություն ու խոնարհություն սովորելով, իսկ տգիտությունը՝ ճշմարիտ ուսմունքին հպատակությամբ: Ուստի երբ լսեցին ճշմարիտը, հոժարությամբ աշակերտեցին՝ ի հանդիմանություն և համոթ ճշմարիտ ուսմունքին հակառակողների:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9