Սրբ. Եփրեմ Ասորի
որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»:
Եվ որովհետև Սառայի մահվանից հետո Աբրահամը կին առավ, որպեսզի իր որդիների միջոցով ազգերի և հեթանոսների մեջ սփռելով տարածվի Նրա ճշմարիտ հավատքը բոլոր երկրներում, իր մոտից ուղարկեց նրանց, որպեսզի քարոզեն իրենց հոր ճշմարիտ հավատը, որովհետև. «Գիտեմ ես, - ասում է, - թե պատվիրելով պատվիրում է նա իր որդիներին՝ պահել Տիրոջ ճանապարհները»: Դրա համար էլ Սառան և Ռեբեկան պահեցին իրենց հավատը ամլության ժամանակ, որ չկարծեն թե զավակ ունեցան ինչպես ուրիշները, այլ Աստծո ավետիսն իմանան և ճանաչեն պարգևները, որ պիտի տրվեին նրանց: Կամ որպեսզի չպարծենան Ռեբեկայի հարազատները, թե այդ օրհնությունից բազմացան նրա ծնունդները և ժառանգեցին հեթանոսներին, այդ պատճառով էլ ամուլ մնաց, որպեսզի ճանաչի, թե Իսահակի աղոթքով նրան զավակ տրվեց, ինչպես և Ռաքելին. թերևս Սառան էլ այսպես օրհնվեց: «Մազերը գանգուր էին» ասելու փոխարեն եբրայերենում ասվում է. «Ինչպես մազեղեն հագուստ»:
Ա. Լոպուխին
որովհետև ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիյունն ու իրավունքը: Տեր Աստված կկատարի այն ամենը, ինչ խոստացել է Աբրահամին»: (Սինոդական թարգ․) [19]
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:17
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»:
(Արարատ թարգ․) Որովհետև Ես ընտրեցի նրան, որ նա իր որդիներին և իրենից հետո իր սերունդներին պատվիրի, որ նրանք քայլեն Տիրոջ ճանապարհով՝ արդարություն և իրավունք պահելու համար, և որպեսզի Տերն Աբրահամին անի այն, ինչ նրան ասել էր»:
(Գրաբար) Քանզի գիտէի եթէ պատուիրեսցէ որդւոց իւրոց և տան իւրոյ յետ իւր, պահե՛լ զճանապարհս Տեառն, և առնե՛լ զարդարութիւն և զիրաւունս։ Եւ ածցէ՛ Տէր Աստուած ի վերայ Աբրաամու զամենայն զոր խօսեցաւ ընդ նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: