Ծննդոց գրքի մեկնություն 20:11

Ա. Լոպուխին

11-12. Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե այս վայրում Աստծո երկյուղ չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով:[11] Բայց նա, իսկապես, իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և դարձավ իմ կինը: (Սինոդական թարգ․)

   

   Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե այս վայրում Աստծո երկյուղ չկա… Բայց նա, իսկապես, իմ քույրն է…» Աբրահամը արդարացնում է իր արարքը նախ ինքնապահպանման զգացումով՝ վախենալով, որ ամբարիշտ փղշտացիները նրա կնոջը տիրանալու համար կարող էին սպանել նրան, երկրորդ՝ հենվելով այն հանգամաքի վրա, որ Սառան իրոք նրա քույրն էր, բայց ոչ թե հարազատ, այլ՝ խորթ (Ծննդ. 11:27-29)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց. «Ես մտածեցի, որ այստեղ իսկապես չեն վախենում Աստծուց, ու ինձ կսպանեն կնոջս պատճառով:
(Գրաբար) Եւ ասէ Աբրաամ. Զի ասացի՝ թէ գուցէ ո՛չ գուցէ աստուածպաշտութիւն ի տեղւոջս յայսմիկ. և զիս սպանանիցեն վասն կնոջդ իմոյ։