Ա. Լոպուխին
Իսկ Սառային ասաց. «Ահա հազար սատեր արծաթ դրամ տվեցի քո եղբորը: Այն թող քեզ համար աչքերի ծածկոց լինի բոլորի առաջ, որ քեզ հետ են և բոլորի առջև դու արդարացված ես»: [16] (Սինոդական թարգ․)
Ահա հազար սատեր 1 արծաթ… թող քեզ համար աչքերի ծածկոց լինի բոլորի առաջ…Սուրբ Գրքում երկու անգամ հանդիպում ենք նման գումարի (Սաղ. 118:72, Ես. 7:23): Ժամանակակից չափման միավորով այն համապատասխանում է 11,4 կգ արծաթի։ Ինչ վերաբերում է ծածկոցին, որն Աբիմելեքը նվիրեց Սառային՝ ի նշան նրա անմեղության, մեզ համար դրա իմաստը այդքան էլ հստակ չէ ամենայն հավանականությամբ այն հիմնված է ինչ-որ՝ մեզ համար անհայտ, տեղային ավանդության վրա։ Ամեն դեպքում Աբիմելեքը հասավ իր նպատակին։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը: Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար: Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի եղբորդ: Քանի որ հանդիմանվեցիր, թող դա քեզ համար աչքերի քող լինի այն ամենի համար, ինչ եղավ քեզ հետ»:
(Գրաբար) Եւ ցՍառա ասէ. Ահա ետու հազա՛ր սատեր եղբօր քում, այն եղիցի քեզ ի պատի՛ւ երեսաց քոց, և ամենայն կանանց որ ընդ քեզ են. և զամենայն արդա՛ր խօսեսցիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: