Ծննդոց գրքի մեկնություն 21:25

Ա. Լոպուխին

25-26․ Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։ [25] Իսկ Աբիմելեքը նրան ասաց. «Ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, իսկ դու ինձ չես ասել. ես նոր եմ այդ մասին լսում»։ (Սինոդական թարգ․)
   
    Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար… իսկ Աբիմելեքը նրան ասաց. «Ես  նոր եմ այդ մասին  լսում»…  Ջրհորի շուրջ վեճը հին Սիրիայի և Պաղեստինի քոչվոր ու խաշնարած ցեղերի դժգոհության և թշնամանքի հիմնական պատճառներից մեկն էր(Ծննդ. 26:20, 13:l8, Ելք․ 2:16–17), ընդորում շատ հաճախ վիճում էին միայն ստրուկները՝ առանց իրենց տերերի իմացության (Ծննդ. 13:7)։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Աբրահամն Աբիմելէքին յանդիմանեց այն ջրհորի համար, որ Աբիմելէքի ծառաները խլել էին:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը հանդիմանեց Աբիմելեքին մի ջրհորի համար, որն Աբիմելեքի ծառաները բռնությամբ վերցրել էին:
(Գրաբար) Եւ յանդիմանեա՛ց Աբրաամ զԱբիմելէք՝ վասն ջրհորոյն ջրոց զորս հանին ծառայքն Աբիմելեքայ։