Հովհաննես Ծործորեցի
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»:
Նրանք խորհում էին միմյանց հետ և ասում. «Եթե ասենք երկնքից, կասի մեզ` իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք` մարդկանցից, վախենում ենք ժողովրդից», քանի որ ամենքը Հովհաննեսին մարգարե էին համարում :
Տե՛ս նրանց խորհուրդների խորամանկությունը, ինչպես նաև անհավատությունը: Գիտեին, որ [Հիսուսը], ըստ Հովհաննեսի վկայության, իշխանությունն ի վերուստ ունի, սակայն կամենում էին դա ևս ուրանալ, այն, որ [Հովհաննեսը] վկայեց Նրա մասին թե` «Նրա քամհարը Նրա ձեռքին է` մաքրելու Իր կալը և ցորենը հավաքելու արքայության շտեմարաններում, իսկ հարդն անշեջ կրակով այրելու» (հմմտ. Մատթ. 3։12), ինչն Աստծուն էր հատուկ: Հետևաբար ասացին. «Եթե ասենք` երկնքից, կասի մեզ` իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք` մարդկանցից, վախենում ենք ժողովրդից»: Տեսա՞ր նրանց համառ չարությունը. նայիր նաև նրանց անհավատությանը. ո րովհետև ամենուր մարդկանց աչքին [հաճոյանալու] համար էին կատարում, ինչ էլ որ անում էին, և Աստծո [կարծիքն] արհամարհում էին, ինչպես որ այստեղ ևս մարդկանցից էին դողում և Աստծուց չէին երկնչում, որ նույնիսկ Նրա վկայությունը թաքցնել էին ջանում, ուստի կեղծավորաբար ասացին` չգիտենք:
Մաղաքիա արք. Օրմանյան
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: