Ա. Լոպուխին
10-11. Աբրահամը երկարեց ձեռքը, վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։ [10] Բայց Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՜մ, Աբրահա՜մ»: Սա պատասխանեց նրան. «Ես այստեղ եմ»։ (Սինոդական թարգ․)
«Աբրահամը երկարեց ձեռքը… Բայց Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան»… Այն պահին, երբ Աբրահամն արդեն ձեռքը բարձրացրել էր որդուն մորթելու համար, հանկարծ երկնքից, Աստծո հրեշտակի կողմից հնչող խորհրդավոր ձայնը կանգնեցրեց նրան. հրեշտակ, որը բազմիցս հայտնվել էր նրան անցյալում (Ծննդ. 16:7, 18:10) և ի դեմս այդ հրեշտակի, ամենայն հավանականությամբ պետք է տեսնել հենց Տեր Աստծուն, ինչը հաստատվում է նաև ներքոշարադրյալից (Ծննդ. 22:12, 15–18):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը մեկնեց իր ձեռքը ու վերցրեց դանակը՝ որդուն մորթելու համար:
(Գրաբար) Եւ ձգեաց Աբրաամ զձեռն առնուլ զսուրն և զենուլ զորդին իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: