Ա. Լոպուխին
Հրեշտակն ասաց. «Պատանուն ձեռք մի՛ տուր, նրան ոչինչ մի՛ արա, որովհետև այժմ գիտեմ, որ դու երկյուղում ես Աստծուց և Ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո որդուն` քո միակին [12] (Սինոդական թարգ․)
«Այժմ գիտեմ, որ դու երկյուղում ես Աստծուց»… Աստծուն մարդկային հատկություններ վերագրող այս արտահայտությունը, այն միտքն է հաղորդում որ Աբրահամը փայլուն կերպով ապացուցում է իր խոր հավատքը և լիակատար հնազանդությունը: Այսինքն նա հասել է հոգևոր–բարոյական կատարելության այն բարձունքին, որից հետո հոգեբանորեն անհնար է դառնում որևէ փոփոխություն դեպի վատը: «Ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո որդուն` քո միակին»… Այս արտահայտությունը գրեթե բառացի կրկնվում է Պողոս առաքյալի կողմից Հայր Աստծո վերաբերյալ, որն Իր Միածին Որդուն զոհաբերեց մարդկանց մեղքերի համար (Հռ. 8:32):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, նրան ոչինչ մի՛ արա, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծուց և Ինձ համար չխնայեցիր քո միակ որդուն»:
(Գրաբար) Եւ ասէ. Մի՛ մխեր զձեռն քո ի պատանեակդ, և մի՛ ինչ առներ դմա. զի այժմ գիտացի թէ երկիւղա՛ծ ես դու յԱստուծոյ, և ո՛չ խնայեցեր յորդիդ քո սիրելի վասն իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: