Ա. Լոպուխին
Եվ Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Յահվե հիրե» (Տերը նայում է, հսկում է, հոգ է տանում), և մինչև այսօր էլ ասում են՝ «Այն լեռան վրա Տերը նայում է»: [14] (Սինոդական թարգ․)
«Եվ Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Յահվե հիրե»…Սլավոնական տեքստում կա վերջին երկու՝ Յահվե հիրե բառերի թարգմանությունը՝ Տերը նայում է, հսկում է, հոգ է տանում: Մեկնիչների մեծամասնությունը սա համարում է Աբրահամի կողմից նախկինում ասվածի (22:8 Եվ Աբրահամն ասաց. Տերը կհոգա ողջակեզի իր գառան համար) կրկնությունը, որն այժմ այդպես ճշգրտորեն արդարացվել է: Իսկ այս կամ այն տեղանքը ի հիշատակ այնտեղ կատարված հիշարժան իրադարձության վերանվանելը աստվածաշնչյան ժամանակներում մեծ տարածում ունեցող երևույթ էր (Ծննդ. 16:13–14, 20:22, 21:31 և այլն): Եվ այն հանգամանքը, որ 8–րդ և 14–րդ համարների երկու միանման արտահայտություններում կիրառվում են Աստծո տարբեր անուններ՝ Էլոհիմ և Յահվե, հիմք է տալիս հակադրվելու սուրբգրային տեքստի ռացիոնալիստական քննադատությանը: Սա հիանալի փաստարկ է աղանդավորների հետ բանավիճելու համար, որ պնդում են, թե Էլոհիմը և Եհովան Աստծո անուններն են: Ակնհայտ է, որ առաջին դեպքում Աստծուն դիմում է, կոչում է Էլոհիմ՝ որպես Արդար Դատավորի (Տերը կհոգա ողջակեզի իր գառան համար): Երկրորդ դեպքում, երբ եբրայերեն տեքստում Աստծուն դիմելու համար օգտագործվում է Եհովա բառը, ի նկատի է առնված որ «Բարձրյալը (Է-ն) կհոգա»: Ինչ վերաբերում է 14–րդ համարի երկրորդ մասին, ապա այն յուրօրինակ մի ասացվածք է, որ ձևավորվել է տվյալ փաստի հիման վրա և կիրառվում է այն դեպքերում, երբ մարդկային բոլոր միջոցներն արդեն սպառված են, և մնում է միմիայն աստվածային հրաշալի օգնության հույսը, նման այն օգնության, որն Աստված ցուցաբերեց Աբրահամին ու Իսահակին, նրանց համար ամենավերջին վճռական պահին:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․)Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն այդ տեղի անունը «Տիրոջով» դրեց, որն այսօր էլ ասվում է, թե «Տերը երևում է այն լեռան վրա»:
(Գրաբար) Եւ կոչեաց Աբրաամ զանուն տեղւոյն այնորիկ Տէր ետես. զի ասիցեն ցա՛յսօր ի լերինս յայսմիկ Տէր երևեցաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: