Ա. Լոպուխին
Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, թամբեց իր էշը, իր հետ վերցրեց երկու պատանիներին և իր որդի Իսահակին. ողջակիզման համար փայտ կոտրեց ու գնաց այն վայրը, որի մասին Աստված ասել էր իրեն [3] (Սինոդական թարգ․)
«Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ … գնաց այն վայրը, որի մասին Աստված ասել էր իրեն» Աբրահամ նահապետը ծանր գիշեր անցկացրեց, երբ ստացավ իր միակ ու սիրելի որդուն զոհաբերելու մասին հայտնությունը: Բայց հավատի ուժն ու հնազանդությունը Աստծու հանդեպ հաղթեցին Աբրահամի մնացած բոլոր զգացումներին: Նրա մեջ, ինչպես բացատրում է Պողոս առաքյալը, միտք հղացավ, որ զառամյալ ծնողներից Իսահակին կյանք տված Աստված ի զորու է մեռելներից էլ հարություն տալ նրան (Հռ. 4:17, Եբր. 11:19): Եվ ահա, լույսը բացվելուն պես Աբրահամն արդեն շտապում էր կատարելու աստվածային կամքը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու համետեց իր էշը: Իր հետ վերցրեց երկու ծառաներին ու իր որդի Իսահակին, ողջակիզման համար փայտ կոտրեց ու գնաց այնտեղ, ուր Աստված իրեն ասել էր:
(Գրաբար) Եւ յարեաւ Աբրաամ ընդ առաւօտն, համետեաց զէշ իւր. և ա՛ռ ընդ իւր երկուս ծառայս. և զԻսահակ զորդի իւր. և պատառեաց փայտ յողջակէզ՝ և յարեաւ գնա՛ց. և եկն ի տեղին զոր ասաց նմա Աստուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: