Հովհաննես Ծործորեցի
Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
Եվ անմիջապես մոտեցավ Հիսուսին և ասաց. «Ո՛ղջ եղիր, Ուսուցի՛չ», և համբուրեց Նրան:
[Հուդան այդպես վարվեց]` վստահ լինելով Ուսուցի հեզությանը, որն ամեն ինչից ավելի՛ կարող էր ամաչեցնել նրան և մերժել ամեն ներում, որ նա այդպիսի Հեզին համբույրով մատնում էր: Կամ էլ [այդպես վարվեց] այն պատճառով, որի մասին ասացի` որ շատ անգամ էր [Հիսուսը] բռնվել նրանց կողմից, բայց ազատվել էր և [չէր բռնվի] այդ ժամանակ ևս, եթե Ինքը չկամենար: Կամ էլ [այդպես վարվեց Հուդան], որպեսզի [Աստծո] բարկությունն իր վրա հեղեր` նենգությամբ նոր համբույր տալով` ըստ մարգարեի. «Համբուրե՛ք Որդուն, որպեսզի չբարկանա Հայրը» (Սաղմ. 2։12) 1524:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:48

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: