Ծննդոց գրքի մեկնություն 27:41

Ա. Լոպուխին

Եսավը ատում էր Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան, և Եսավն իր սրտում խորհում էր. «Իմ հոր սգի օրերը մոտենում են, և ես կսպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»: [41] (Սինոդական թարգ․)
   
   Եսավը սրտի խորքում նենգաբար ատեց Հակոբին (թեև ժամանակի ընթացքում նա մոռացավ Հակոբից ստացած վիրավորանքը (Ծննդ. 32։4, 9, 12), սակայն հոր նկատմամբ հարգանքից ելնելով՝ որոշեց մինչև հոր մահը հետաձգել վրեժխնդրությունը։
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Եսաւը պահում էր Յակոբի նկատմամբ ունեցած ոխը այն օրհնութեան պատճառով, որ իր հայրը տուել էր նրան: Եսաւն ասաց իր մտքում. «Թող մօտենան իմ հօր մահուան սգի օրերը, որ սպանեմ Յակոբին՝ իմ եղբօրը»:
(Արարատ թարգ․) Եվ Եսավն ատում էր Հակոբին այն օրհնության համար, որ հայրը նրան տվել էր: Եվ Եսավն ասում էր իր սրտում. «Մոտենում են իմ հոր սգո օրերը, որովհետև ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»:
(Գրաբար) Եւ պահէր Եսաւ ոխս Յակոբայ վասն աւրհնութեանցն զոր աւրհնեաց զնա հայր իւր. եւ ասէր Եսաւ ի մտի իւրում. Մերձեսցին աւուրք կարեաց հաւր իմոյ, զի սպանից զՅակոբ զեղբայր իմ: