Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:49

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»:

 

   Մի մասն էլ ասում էր. «Թող տեսնենք, թե Եղիան կգա՞ փրկելու Նրան»:

   Խոսքով ու գործով չէին դադարում նախատելուց. մեկը քացախ էր մատուցում, մյուսները հեգնում ու ծաղրում էին, կորստյան որդիներն ու արդարության թշնամիները:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:46