Ծննդոց գրքի մեկնություն 30:9

Ա. Լոպուխին

Երբ Լիան տեսավ, որ ինքը դադարել է ծնելուց, իր աղախին Զելփային կնության տվեց Հակոբին: [9] (Սինոդական թարգ․)
   
   Արդեն 4 որդի ունեցող Լիայի վարմունքը քիչ ներելի էր, քան երկար ժամանակ անզավակ Ռաքելինը: Բայց վերջինիս մեծարումը Լիայի մեջ շատ ուժեղ  խանդ է առաջացնում, և նա նոր սեռական կապ է ստեղծում Հակոբի համար. «Իմանալով,– ասում է Աբարբանելը,– որ Հակոբը  ունենալու է 4 կին, Լիան շտապում է զգուշանալ. չլինի թե ուրիշ մեկին վերցնի իբրև 4–րդ կին» (Փիլիպ. 151):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան:
(Արարատ թարգ․) Եվ երբ Լիան տեսավ, որ դադարել է ծնել, իր աղախին Զեղփային Հակոբին որպես կին տվեց:
(Գրաբար) Իբրև ետես Լիա եթէ եկա՛ց ՚ի ծննդենէ, առ զԶելփա զնաժիշտ իւր և ետ Յակոբայ կնութեան։