Ծննդոց գրքի մեկնություն 31:14

Ա. Լոպուխին

 14-16. Պատասխան տվեցին Ռաքելն ու Լիան և ասացին նրան. «Մի՞թե սրանից հետո  մենք մեր հոր ունեցվածքից բաժին և  ժառանգություն կունենանք: [14] Չէ՞ որ նա մեզ օտար համարեց, քանի որ վաճառեց մեզ և մեր արծաթը կերավ։ Այն հարստությունն ու փառքը, որ Աստված առավ մեր հոր ձեռքից, թող մերը լինի ու մեր որդիներինը։ Արդ, ինչ ասել է քեզ Աստված, արա՛»։ (Սինոդական թարգ․)
   
   Ուշագրավ է Ռաքելի և Լիայի` երկու մրցակցուհիների հանգիստ պատասխանը: Սա առաջին հերթին հաստատում է, որ արդեն նրանց  ոչինչ չէր կապում Լաբանի տան հետ, հետևաբար նրանք չեն  խոչընդոտում Հակոբի և նրա ընտանիքի՝ Խառանից Քանան մեկնելուն (հմր. 14)։
   Երկրորդ` դրանով նրանք իրենց դառը և արդարացի բողոքն են արտահայտում իրենց հոր անզգամության և սառնասրտության դեմ, որն իրենց (Հակոբի նման) վերաբերվել է իբրև ստրուկների: Հակոբին 14 տարի  ծառայեցնելով՝ իրենց վրա մեղք է թողել։ Այդուհանդերձ, ակնհայտ է նաև, որ ժամանակի և տարածաշրջանի սովորույթները նման ամուսնական օժիտ էին պահանջում (հմր. 15),
   երրորդ` (կանանց համաձայնություն տալը) իր մեջ պարունակում է Հակոբի ունեցվածքի ձեռքբերման ողջ գործունեության արդարացումը, ինչը Ռաքելն ու Լիան համարում են իրենց և իրենց զավակների անձեռնմխելի ունեցվածքը (հմր. 16), ինչպես նաև Հակոբին հետևելու կատարյալ համաձայնությունը։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեցին Ռաքէլն ու Լիան եւ ասացին նրան. «Մի՞թէ սրանից յետոյ մենք մեր հօր ունեցուածքից բաժին եւ ժառանգութիւն կ՚ունենանք.
(Արարատ թարգ․) Եվ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Դեռևս մեր հոր տանը մեզ համար բաժին ու ժառանգություն կա՞:
(Գրաբար) Պատասխանի ետուն Ռաքէլ եւ Լիա` եւ ասեն ցնա. Միթէ գո՞յ եւս մեր այսուհետեւ բաժին եւ ժառանգութիւն ի տան հաւր մերոյ: