Ծննդոց գրքի մեկնություն 31:32

Ա. Լոպուխին

Հակոբն ավելացրեց. «Ում մոտ որ գտնես քո աստվածները, թող նա մեր եղբայրների ներկայությամբ սպանվի։ Արդ, քո ունեցածից ինչ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Նա ոչինչ չգտավ նրա մոտ։ Հակոբը, սակայն, չգիտեր, որ Ռաքելն էր գողացել դրանք։ [32] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 31:31
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Յակոբն աւելացրեց.«Ում մօտ որ գտնես քո աստուածները, թող նա մեր եղբայրների ներկայութեամբ սպանուի: Արդ, քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մօտ, վերցրո՛ւ»: Նա ոչինչ չգտաւ նրա մօտ: Յակոբը, սակայն, չգիտէր, որ Ռաքէլն էր գողացել դրանք:
(Արարատ թարգ․) Իսկ քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի: Եվ այժմ մեր եղբայրների առջև փնտրիր. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրու քեզ», որովհետև Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ. Առ որում գտցես զաստուածսն քո, մի կեցցէ առաջի եղբարցս մերոց: Եւ արդ` ծանիր ինչ ի քոց ընչից առիս, եւ առցես. եւ ոչ ծանեաւ առ նմա եւ ոչ ինչ: Եւ ոչ գիտէր Յակոբ` թէ Ռաքելայ կնոջ իւրոյ գողացեալ էր զնոսա: