Ա. Լոպուխին
Լաբանն այն կոչեց Յեգար–Սագադուֆ, իսկ Հակոբը կոչեց Գաղաադ։ [47] (Սինոդական թարգ․)
Թե՛ Հակոբը և թե՛ Լաբանը մատնանշում են դաշինքի Վկային (հմմտ. Նավ. 4։3, 21–22, 22։11, 26–27, 22։34, 13։27): Սակայն Հակոբը եբրայերեն երկու բառեր է օգտագործում` «գալ–էդ», իսկ Լաբանը օգտագործում է դրանց նշանակությամբ համարժեք արամեերեն կամ ասորերեն «յեգար–սագադուտա» բառերը։ Այստեղից պարզ է դառնում, որ եբրայեցի ժողովրդի նախահայրերի երրորդ սերունդի լեզուն, որով նրանք սկսել էին խոսել Քանանում (Հակոբի հայրենիքում), արդեն դիալեկտիկորեն տարբերվում էր արամեերենից կամ քաղդեերենից, որով խոսում էին Աբրահամի հայրենիքում։ Հետևաբար սուրբգրային եբրայերենը սուրբգրային նահապետների կողմից յուրացվել էր Քանանի և Փյունիկիայի օտարերկրյա ժողովուրդներից։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Լաբանն այն կոչեց Վկայութեան կարկառ, իսկ Յակոբը կոչեց Վկայ կարկառ:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն այդ տեղը Եկար-սահադութա կոչեց, բայց Հակոբն այն Գաղաադ կոչեց:
(Գրաբար) Եւ կոչեաց զնա Լաբան կարկառ վկայութեան. եւ Յակոբ կոչեաց զնա կարկառ վկայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: