Ա. Լոպուխին
Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադառնալով գնաց իր բնակատեղին։ [55] (Սինոդական թարգ․)
Համբուրելով թոռներին ու աղջիկներին՝ Լաբանը իր ազգակցական ջերմ վերաբերմունքի վերջին տուրքն է մատուցում Հակոբի ընտանիքին և վերադառնում է իր տեղը՝ ըստ Միդրաշի՝ դեպի իր կուռքերը (Beres–chit–rabba. Рar. 74. S. 365)։
--------------------------------
[55](Էջմիածին թարգ․) Լաբանն առաւօտեան վեր կացաւ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին, օրհնեց նրանց եւ վերադառնալով՝ գնաց իր բնակատեղին:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին և օրհնեց նրանց: Եվ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը:
(Գրաբար) Եւ յարուցեալ Լաբան ի վաղիւ անդր համբուրեաց զորդիս իւր եւ զդստերս իւր, եւ աւրհնեաց զնոսա, եւ գնաց. դարձ արարեալ Լաբանայ ի տեղի իւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: