Ա. Լոպուխին
Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, գնա՛ բնակավայրդ` Բեթել, բնակվի՛ր այդ վայրում և այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ քեզ երևաց քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»: [1] (Սինոդական թարգ․)
Շմավոնի և Ղևիի արյունալի արարքից հետո Հակոբի ընտանիքի համար Սյուքեմում մնալը վտանգավոր էր (հ. 3): Ընդ որում՝ Հակոբի՝ Խառանից ճանապարհորդության դուրս գալու նպատակը Բեթելն էր (Ծննդ. 28:13, 31։13), որ Հակոբը դեռ չէր հասել, թեև արդեն տասնամյակ է, ինչ Պաղեստինում էր: Ուստի Աստված հրահանգում է նրան գնալ Բեթել, որը միևնույն ժամանակ և՛ խոստման հաստատումն էր, և՛ հիշեցումը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, գնա Բեթել ու բնակվիր այնտեղ: Եվ այնտեղ մի զոհասեղան շինիր Աստծո համար, որ երևաց քեզ քո եղբայր Եսավի երեսից փախչելու ժամանակ»:
(Գրաբար) Եւ ասէ Աստուած ցՅակոբ. Արի անց ի տեղին ի Բեթէլ. եւ անդ բնակեսցես. եւ արասցես անդ սեղան Աստուծոյ որ երեւեցաւն քեզ ի փախչելն քո յերեսաց Եսաւայ եղբաւր քոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: