Ծննդոց գրքի մեկնություն 35:19

Ա. Լոպուխին

19-20. Մեռավ Ռաքելն ու թաղվեց Եփրաթայի`Բեթղեհեմի ճանապարհի վրա: [19] Հակոբը նրա շիրիմի վրա կոթող կանգնեցրեց: Դա մինչև այսօր էլ հայտնի է իբրև Ռաքելի շիրիմի կոթող: (Սինոդական թարգ․)
   
   Ռաքելը թաղվեց Եփրաթայի` Բեթղեհեմի մոտ (Յոթանասնից` «ձիարշավարանի ճանապարհ»):Նրա գերեզմանը՝ Kubbet–Rahil–ը, մինչև հիմա  էլ այնտեղ է. այն ունի  զուտ իսլամական սարկոֆակի տեսք ունի: Ա Թագ. 10:2–րդ  համարում նշված է, որ Ռաքելի գերեզմանը Բենիամինի սահմանին է, այսինքն՝ մի փոքր հյուսիս։ Եր. 31:15–րդ  համարից նմանապես կարող է ենթադրվել (Ռաքելի լացը աքսորյալ հրեաների համար, որ լսվում էր Ռամայում), որ այս գերեզմանը Ռամայի հարևանությամբ է՝ Բենիամինի ցեղի սահմանին: Հնարավոր է, որ Հակոբի կողմից դրված հուշակոթողը, որը պահպանվել է մինչև Մովսեսի ժամանակը («մինչև այսօր»), հրեաներին հնարավորություն է տվել Քանան մտնելուն պես փնտրելու Ռաքելի աճյունը և այն տեղափոխելու (ինչպես տեղափոխվեցին Հակոբի և Հովսեփի ոսկորները) Ռաքելի վերջին որդու՝ Բենիամինի տարածք:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․)Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Ռաքելը մեռավ ու թաղվեց Եփրաթայի ճանապարհին՝ Բեթլեհեմում:
(Գրաբար) Մեռաւ Ռաքէլ` եւ թաղեցաւ ի ճանապարհին Եփրաթայ. այն իսկ է Բեթղահէմ: